«Բավարիա» – «Գրոյտեր Ֆյուրտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:30, 20 փտր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բավարիա» – «Գրոյտեր Ֆյուրտ» Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նախ ասեմ, որ «Բավարիա» – «Գրոյտեր Ֆյուրտ» դիմակայությունը դերբի է։ Այն, որ «Բավարիան» ոչ թե հաղթանակներ ու ռեկորդներ սահմանող մեքենա չէ, հատկապես համոզվեցինք վերջին 1 շաբաթվա ընթացքում։ Նախ, Յուլիան Նագելսմանի թիմը պարտվեց «Բոխումին», ապա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ արտագնա խաղում չկարողացավ պարտության մատնել «Զալցբուրգին»։ Հիմա «Բավարիան» խիստ զայրացած է։

«Բավարիան» իր խնդիրները չի լուծել։ Դեռ մի բան էլ ավելացել են։ Լեոն Գորեցկան ու Ջամալ Մուսիալան շարունակում են ապաքինվել։ Մանուել Նոյերի վնասվածքը լուրջ է, դեռ 2 ամիս էլ չի խաղա։ Նրանց էլ գումարվել են Կինգսլի Կոմանն ու Սերժ Գնաբրին։ Թե ինչքանով է նրանց վնասվածքը լուրջ, ասել որևէ մեկը չի կարող։

«Գրոյտեր Ֆյուրտը» մրցաշարային աղյուսակում անհույս վերջինն է 13 միավորով, գրեթե ամեն խաղում 2-ից ավելի գնդակ է ընդունում։ Գոլ խփելուց էլ «Գրոյտերը» լավ չէ։ Կասկած չունեմ, որ անկախ պաշտպանության խնդիրներից, «Բավարիան» գոլ չի ընդունի։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
18:30/20 փտր
«Բավարիա» – «Գրոյտեր Ֆյուրտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ