«Բավարիա» — «Բեշիքթաշ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 20 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիա» — «Բեշիքթաշ» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն, բայց սեփական դարպասն անառիկ չեն պահի:

«Բավարիան» այս դիմակայությունում ի սկզբանե համարվում էր ֆավորիտ։ Այդ կարգավիճակը թիմը կունենա մինչև մեկնարկային սուլիչը, քանի որ թուրքական ակումբը հենց այնպես չի հասել 1/8 եզրափակիչ։ Թիմի կազմի խորությունը թույլ է տալիս ակնկալել դրական ելք մյունխենյան խաղում։ Սակայն․․․ եկեք լինենք իրատես։

«Բավարիան» այնպիսի կազմ ու մարզիչ ունի, որ իրեն կարող է թույլ տալ խաղալու կիսապահեստային կազմով ու անգամ այնդպես հաղթել «Վոլֆսբուրգին»։ Այո, համաձայն եմ, վերջին րոպեին էր հաղթանակը, այն էլ 11 մետրանոց հարվածով, բայց կազմի ընտրության հարցում Հայնկեսը ոչ մի խնդիր չունի։ Միակը ու վաղեմին, թերևս, Մանուել Նոյերի բացակայությունն է, բայց այնպես չէ, որ թիմն առանց Նոյերի կոտորվում է։ Ենթադրվում է, որ խաղաժամանակ կստանա Խամես Ռոդրիգեսը։ Լևանդովսկու ու Ռոբենի հետ կոլումբացին իրեն կցուցադրի։

Ինչ վերաբերում է «Բեշիկթաշին», ապա թիմը կորցրել է Չեկ Տոսունին։ Թուրք ֆուտբոլիստը համալրել է «Էվերթոնի» կազմը։ Առանց նրա «Բեշիկթաշի» շանսերը քչացել են, թեպետ թիմում կան Կուարեժման, Նեգրեդոն, Բաբելն ու Անդերսոն Տալիսկան, բայց նրանցից ոչ մեկը Չեկ Տոսուն չէ։ Ռմբարկուի բացակայությունը լրջորեն կազդի թուրքական ակումբի հարձակողական ներուժի վրա։

«Բավարիան» վերջին 8 խաղում խփել է 25 գնդակ։ Ենթադրվում է, որ գոլային այս սերիան կշարունակվի։ «Բավարիայի» հաղթանակը կասկած չի հարուցում։ Նաև գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ «Բեշիկթաշը» գոլ կխփի։ Ուստի՝ «Հ1 և երկուսն էլ կխփեն: Այո» – 2,64 գործակից:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/20 փտր
«Բավարիա» — «Բեշիքթաշ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ