«Բավարիա» – «Բարսելոնա»․ կանխատեսում

23:55, 08 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղի 2-րդ խաղակեում 2 թիմերը գոլ կխփեն։

«Բավարիան» հաղթել է խմբի բոլոր 5 խաղերում՝ ընդհանուր 19։3 հաշվով և ապահովել առաջին տեղը։ Մյունխենյան ակումբի համար այս խաղը կարող էր լավ հնարավորություն լինել առաջատարներին հանգստի հնարավորություն տալու համար, եթե մրցակիցը «Բարսելոնան» չլիներ։ Իսկ կատալոնացիները շատ բարդ իրավիճակում են հայտնվել։ Թիմը 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Բենֆիկան» 5 միավորով 3-րդն է։ ՉԼ-ում հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում միմյանց միջև հանդիպումների արդյունքները։ Իսկ այդ դեպքում պորտուգալական թիմն առավելություն ունի։ Քանի որ «Բավարիա» – «Բարսելոնա» և «Բենֆիկա» – «Դինամո Կիև» հանդիպումները մեկնարկելու են նույն օրը և նույն ժամին, կատալոնացիները պետք է անպայման խաղան հաղթանակի համար։ Իսկ «Բավարիայի» դաշտում հաղթանակ տանելը հեշտ չէ, հատկապես այսօրվա «Բարսելոնայի» համար, որը Լա Լիգայի նախորդ տուրում 0։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։

Մյունխենցիները, իհարկե, աղյուսակային առումով մոտիվացիա չունեն, բայց դա չի նշանակում, որ այսպիսի խաղում հանդես չեն գալու իրենց ուժերի առավելագույնով։ Յուլիան Նագելսմանի օրոք «Բավարիան» փոքր-ինչ փոխվել է և մրցաշրջանի մեկնարկում տարբեր անհաջողություններ են գրանցվել՝ 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կամ էլ 1։2 հաշվով պարտություն հետնապահ «Աուգսբուրգից»։

Երկու թիմերի վերջին հանդիպումներում հետաքրքիր վիճակագրություն է նկատվում։ Գրեթե 70-80 տոկոս խաղերում, որտեղ թիմերը փոխանակվել են գոլերով, 2-րդ կեսում թիմերից յուրաքանչյուրը և՛ խփել է, և՛ բաց թողել։

Կարծում եմ՝ այս խաղում «Բարսան» կփորձի զգույշ գործել հենց մեկնարկային րոպեներից՝ շեշտը դնելով պաշտպանության վրա։ «Բավարիան» էլ իր խաղը կթելադրի։ Իրադարձությունների լուրջ զարգացումներ, կարծում եմ, կտեսնենք երկրորդ կեսում։ Ընտրել եմ՝ 2-րդ խաղակեսում 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․35 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/8 դկտ
«Բավարիա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ