«Բավարիա» – «Բարսելոնա»․ Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:55, 08 դկտ 2021
«Viasat» հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բավարիա» – «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։


«Բավարիան» խմբային փուլի վերջին տուրում ընդունելու է «Բարսելոնային»։ Այս խմբում ոչ մի թիմ չկարողացավ լուրջ պայքար մղել մյունխենյան գրանդի հետ։

Կիևում վատ եղանակի պատճառով Յուլիան Նագելսմանի թիմը խնդիրներ ունեցավ և նույնիսկ կարող էր չհաղթել։ Այժմ «Բավարիան» խաղալու է տանը, իսկ «Բարսելոնան» այն վիճակում չէ, որպեսզի կարողանա լուծել իր մրցաշարային խնդիրները։

Մյունխենցիները Բունդեսլիգայում «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակից հետո լավ տրամադրությամբ են մոտենում այս դիմակայությանը։ Եթե կատալոնացիները կազմի հետ կապված խնդիրներ ունեն, ապա դաշտի տերերն ապահով վիճակում են։

Խաղով Նագելսմանի թիմը, անկասկած, ուժեղ է մրցակցից և չեմ կասկածում, որ «Բավարիան» կհաղթի։ Խմբային փուլը հարյուր տոկոսանոց արդյունքով ավարտելը լավ մոտիվացիա է «Բավարիայի» համար։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/8 դկտ
«Բավարիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ