«Բավարիա» – «Բայեր»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:30, 28 սպտ 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Բայեր» Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Արդեն այս հանգստյան օրերին Գերմանիայի Բունդեսլիգայում կկայանա ամենասպասված դիմակայությունը: Մյունխենի «Բավարիան» անհամբերությամբ սպասում է անցած մրցաշրջանում իր հեգեմոնիան փայլուն կերպով ընդհատած Լևերկուզենի «Բայերին»:

Չավի Ալոնսոյի թիմը նախորդ մրցաշրջանում ցնցեց ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան: Անպարտելի հանդիպումների անհավանական շարքն ընդհատվեց միայն Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչում: Նոր մրցաշրջանում լևերկուզենցիները հասցրել են պարտվել նաև Բունդեսլիգայում, սակայն դրանից հետո բավականին լավ թափ են առել ու պատրաստ են առաջնության բարդագույն ուղևորությանը: Ամենահետաքրքիրն այն է, որ «Բայերի» «դեմքը» չի փոխվել՝ կրկին գոլառատ հանդիպումներ, կորզած հաղթանակներ ավելացված ժամանակում և, իհարկե, աչք շոյող ֆուտբոլ: Գլխապտույտ ոսկե դուբլից հետո Ալոնսոյին հաջողվեց ամենակարևորը՝ պահպանել կազմը: Ընթացիկ մրցաշրջանում Ֆլորիան Վիրցն ու թիմակիցները փորձում են ապացուցել, որ տեղի ունեցածը պատահականություն չէր:

Իսկ «Բավարիան», հակառակը, կերպարանափոխվել է: Դեպի լավը, բնականաբար: Վենսան Կոմպանին բոլոր ազատ մարզիչներից ամենահամարձակն էր: Նա առանց վարանելու ընդունեց մյունխենյան գրանդի առաջարկն ու մրցաշրջանի սկզբից թիմը վերադարձրեց իր սովորական տեղը: Չորս տուրից հետո «Բավարիան» միակն է, որը միավոր չի կորցրել և աջ ու ձախ ջախջախում է մրցակիցներին: Իսկ Հարի Քեյնը որոշել է Բունդեսլիգայի բոլոր ռմբարկուական ռեկորդները գերազանցել: Չորս խաղում անգլիացին արդեն հինգ գոլ է խփել՝ գումարած պոկեր Չեմպիոնների լիգայում:

Մրցաշարային աղյուսակում ապագա մրցակիցները հարևաններ են: «Բայերը» «Ֆրայբուրգի» ու «Այնտրախտի» պես 9 միավոր է վաստակել և 3 միավոր զիջում է «Բավարիային»: Նաև աչքի է ընկնում փաստը, որ միմյանց հետ են մրցելու առաջնության ամենաարդյունավետ թիմերը: «Բավարիան» չորս խաղում խփել է 16, «Բայերը»՝ 13 գնդակ: Բայց, Ալոնսոյի թիմը նաև 9 անգամ բաց է թողել: Եթե գումարենք նաև Չեմպիոնների լիգայի խաղերը, ապա մյունխենցիները մեկնարկային հինգ խաղում 25 գոլ են խփել, իսկ Լևերկուզենը՝ 17: Ընդ որում, Չեմպիոնների լիգայի՝ «Ֆեյենորդի» հետ խաղը, որում «Բայերը» հաղթեց 4։0 հաշվով, ամենասակավագոլն էր Ալոնսոյի թիմի մասնակցությամբ հինգ հանդիպումներից:

Ակնհայտն այստեղ գոլառատ հանդիպումն է: Սակայն դրան կգումարեի, որ «Բավարիան» ունի ֆավորիտի կարգավիճակ և տանը կհաղթի գործող չեմպիոնին: Հետևաբար, միացնենք այդ երկու իրադարձություններն ու կստանանք գայթակղիչ գործակից:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
20:30/28 սպտ
«Բավարիա» - «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ