«Բավարիա» – «Բայեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 15 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բավարիա» – «Բայեր» Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս թիմերի միջև կայացած նախորդ խաղում Լևերկուզենի «Բայերը» կամային հաղթանակ էր տարել․ դուբլի հեղինակ էր դարձել Պալասիոսը՝ 2 գոլերն էլ խփելով 11 մետրանոցից։ Այդ ժամանակ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչը Յուլիան Նագելսմանն էր։ Դատելով «Բավարիայի» ցուցադրած խաղից և արդյունքներից, կարելի է սպասել, որ «Բայերը» կարող է նորից դրական արդյունքի հասնել։

Խաբի Ալոնսոն պարզապես փայլուն աշխատանք է կատարում։ Նրա գլխավորությամբ թիմը նոր մրցաշրջանում 3 հաղթանակ է տարել, միավոր չի կորցրել և հենց «Բավարիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Թոմաս Տուխելի գլխավորությամբ «Բավարիան» պրագմատիկ է գործում։ Թիմը շատ դանդաղ ու վատ է մտնում խաղի մեջ։ Այո, Քեյնն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում։ Անգլիացի հարձակվողն արդեն 3 գոլ է խփել։ Բայց «Բայերում» ևս ռմբարկու կա․ թիմի նորեկ Բոնիֆացեն, որը դարձել է 4 գոլի հեղինակ։

2 կանխատեսում ունեմ։ Ընտրում եմ «Բայերը» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 2․30 գործակցով։ Ընտրում եմ նաև 2-րդ կեսում 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․33 գործակցով։

2 թիմերի մարզիչներն էլ փորձելու են անակնկալներ մատուցել։ Տուխելը կարող է իր փորձի հաշվին գերազանցել Ալոնսոյին, սակայն իսպանացի մասնագետն էլ արդեն ապացուցել է, որ իր գլխավորած թիմը կարող է հաղթել «Բավարիային»։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/15 սպտ
«Բավարիա» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
22:30/15 սպտ
«Բավարիա» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ