«Բարսելոնա» – «Յուվենտուս»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

06:30, 22 հլս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Յուվենտուս» ընկերական հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնան» լրջորեն պատրաստվում է գալիք մրցաշրջանին։ Ակումբի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ թիմն արդեն կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար։ Բնականաբար, Ժոան Լապորտան նշում է, որ թիմին ևս մի քանի նորեկներ են անհրաժեշտ կազմն ուժեղացնելու համար։ Անցած մրցաշրջանից հետո կատալոնական ակումբից հեռացել են Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան, իսկ թիմը համալրել են Իլկայ Գյունդողանը, Ինիգո Մարտինեսը և Օրիուլ Ռոմեուն։

Չավին նախորդ մրցաշրջանում լավ աշխատանք կատարեց։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում խաղային որոշակի խնդիրներ կային։ Շատ էին հանդիպումները, որտեղ «Բարսելոնան» առավելության էր հասնում ընդամենը 1 գոլի տարբերությամբ։ Դա «Բարսելոնային» բնորոշ խաղաոճ չէ, բայց քանի որ արդյունք է տալիս, բոլորը գոհ են։

Չեմ կարծում, որ երկրորդ տարին անընդմեջ վառ ու հարձակողական ֆուտբոլին սովոր երկրպագուները գոհ կլինեն նույն խաղաոճից։ Ինձ թվում է, որ դա հասկանում են նաև Լապորտան և Չավին։ Թիմը բավականին լավ կազմ ունի և կարող է խաղալ այն ֆուտբոլը, որը և՛ արդյունք կտա, և՛ կգոհացնի երկրպագուներին։

«Յուվենտուսում», կարելի է ասել, քաոսային իրավիճակ է։ Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը, զրկվեց միավորներից, պաշտոնները լքեցին ակումբի տնօրենները։ Մասիմիլիանո Ալեգրին մնաց իր պաշտոնում և պետք է փորձի շտկել իրավիճակը, սակայն դժվար է ասել, թե ինչ կստացվի։ «Յուվենտուսից» հեռացել են Կուադրադոն և Դի Մարիան։ Կարող են հեռանալ նաև Վլահովիչն ու Բոնուչին։ Նորեկներից միայն երիտասարդ Թիմոթի Վեան է, որը կարող է ուժեղացնել թիմի կազմը։

Ենթադրում եմ, որ այս խաղում «Բարսելոնան» խնդիրներ չի ունենա։ Իսպանական թիմում փոփոխությունները շատ չեն։

Իմ կանխատեսումն է «Բարսելոնայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․88 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Չխաղարկված
Ընկերական խաղ
06:30/22 հլս
«Բարսելոնա» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ