«Բարսելոնա» – «Յուվենտուս»․ Կատալոնացիների առաջին խաղն առանց Մեսիի

23:30, 08 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել կատալոնական «Բարսելոնայի» և Թուրինի «Յուվենտուսի» միջև Գամպերի գավաթի հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնայի» բոլոր երկրպագուների համար տխուր ժամանակահատված է և դրա պատճառն ակնհայտ է։ Իսկ այս ընթացքում թիմը մասնակցելու է միջմրցաշրջանային ավանդական մրցաշարի, որը նվիրված է կատալոնական ակումբի շվեյցարացի հիմնադիր Ժոան Գամպերի հիշատակին։

«Կամպ Նոու» ստադիոնում մրցաշրջանը մեկնարկում է հենց այս դիմակայությամբ։ Մինչև հանդիպման մեկնարկը տեղի է ունենում գեղեցիկ միջոցառում, որն անցնում է լեփ-լեցուն տրիբունաներով։ Քանի որ Կատալոնիայում պանդեմիայի հետ կապված իրավիճակը վատթարացել է, քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել խաղն անցկացնել առանց երկրպագուների։ Այդ պատճառով հանդիպումը տեղափոխվել է «Յոհան Կրոյֆ արենա»։

Սակայն գլխավոր իրադարձությունն այն է, որ «Բարսելոնան» առաջին խաղն է անցկացնելու առանց Լիոնել Մեսիի։ Այստեղ տեղին է հիշել 2005-ին կայացած «Բարսելոնա» – «Յուվենտուս» Գամպերի գավաթի հանդիպումը, որտեղ 17-ամյա Մեսին հրաշքներ էր գործում դաշտում։ Հենց այդ ժամանակ կատալոնացիների երկրպագուները հասկացան, թե ինչ ադամանդ է դաստիարակել ակումբի ակադեմիան։

Արգենտինացու պայմանագիրը լրացել էր դեռևս հունիսի 30-ին, բայց բոլորը վստահ էին, որ ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության կգան։ Ֆինանսական բոլոր հարցերը կողմերի միջև լուծվել էին, սակայն ֆինանսական  fair-play-ը թույլ չտվեց ձևակերպել գործարքը, իսկ Լա լիգայի ղեկավարությունը բացառություն չարեց և չընդառաջեց «Բարսելոնային»։

Ինչ վերաբերում է խաղին, ապա պետք չէ մեծ գումար խաղադրույք կատարել, քանի որ ընկերական հանդիպումները միշտ էլ անկանխատեսելի են։ Կարելի է ենթադրել, որ տանտերերն առանց Մեսիի քիչ գոլ կխփեն։ Չմոռանանք, որ Անսու Ֆատին նոր է ապաքինվել ծանր վնասվածքից և վերականգնման փուլում է։ Այժմ «Բարսայի» հարձակման գիծն այնքան էլ հզոր տեսք չունի, այնպես որ, շատ գոլեր պետք չէ սպասել, այն էլ՝ դատարկ ստադիոնում։

Եթե վերհիշենք կատալոնացիների և «Յուվենտուսի» միջև կայացած վերջին 10 հանդիպումներն, ապա միայն Չեմպիոնների լիգայի բեռլինյան եզրափակիչում է երեքից ավելի գոլ գրանցվել։

Քանի որ նման խաղերն այնքան էլ գոլառատ չեն լինում, Ալեքսանդր Վիշնևսկին ընտրում է գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը (1.71 գործակից)։

Օրդինար: Հաղթած
Գամպերի գավաթ
23:30/8 օգս
«Բարսելոնա» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ