«Բարսելոնա» — «Յուվենթուս» կանխատեսում

22:45, 19 ապր 2017

Յուվենթուսը Բարսելոնայի հետ առաջին խաղում ապացուցեց, որ ոչ միայն ունակ է դիմակայել հակառակորդին, այլ գերազանցել նրան, այն էլ 3 — 0 խոշոր հաշվով: Ծեր Սենյորաների հարձակվող Պաոլո Դիբալան, ի տարբերություն ՄՍՆ եռյակի, գերազանց կատարեց իր առջև դրված հանձնարարությունը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրեց իտալացի փորձառու պաշտպան Ջորջիո Կիելլինին: Սա խոսում է այն մասին, որ Կատալոնացիների պաշտպանները, ինչպես նաև ՄՍՆ հարձակվողական եռյակը մեղմ ասած այնքան էլ լավ մարզավիճակում չեն:
Ճիշտ է Բարսելոնան իր հարկի տակ շատ լավ է խաղում, ինչի ապացույցն է ՊՍԺ — ի դեմ տարած ֆանտաստիկ հաղթանակը, սակայն ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, ամեն անգամ պապը փլավ չի ուտի: Բարսելոնան ինչպես միշտ կունենա տարածքային առավելություն և ամեն կերպ կփորձի կոտրել Յուվենթուսի պաշտպանությունը: Սակայն չենք մոռանում այն մասին, որ Յուվենթուսը կարողանում է լավ հակագրոհներ կազմակերպել և նույնպես մեծ շանսեր կունենա գոլ խփելու: Դե իհարկե չենք մոռանում Դիբալայի մասին և հավատում ենք, որ նա կրկին հաջողության կհասնի
Կառաջարկեմ 2 խաղադրույք:

Օրդինար: Հաղթած
22:45/19 ապր
«Բարսելոնա» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
22:45/19 ապր
«Բարսելոնա» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 3