«Բարսելոնա» — «Յուվենթուս». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:45, 19 ապր 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա» — «Յուվենթուս» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը գոլառատ խաղում կհաղթեն:

https://youtu.be/1c5JPNmHQ7s

Ողջույն բոլորին «Նոու Կամպ» մարզադաշտից: Այստեղ հենց նոր ավարտվեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը: Ես կանխատեսում եմ անում այս մարզադաշտում հաջորդ հանդիպման մասին՝ «Յուվենթուսի» դեմ: Իմ կանխատեսումը համարյա նույնը կլինի, որը կատարեցի «Բարսա» — «ՊՍԺ» խաղի համար, երբ կատալոնացիները վերադարձ կատարեցին: Իրավիճակը շատ նման է: Այստեղ պետք է անել անհնարինը: Այնտեղ առաջին խաղում 0:4 էր, իսկ հիմա Թուրինում 0:3: Եվ ահա Բարսելոնայում պատասխան խաղը, կրկին հրաշքի սպասումներով, և կանխատեսումն այսպիսին կլինի՝ «Բարսելոնայի» հաղթանակ և տոտալ 2,5-ից շատ գոլ:

«Յուվենթուսի» մեկ գոլն այս խաղադրույքի օգտին կաշխատի: «Բարսայից» նվազագույնը 2 գնդակ եմ սպասում, բայց չեմ բացառում, որ հաշիվը կարող է 3:0 լինել: Անկեղծ լինեմ, «ՊՍԺ»-ի դեմ 0:4-ը գրեթե անհնար էր չեզոքացնելը, որովհետև մինչ այդ ոչ ոք առաջին խաղում 0:4 պարտվելուց հետո հաջորդ փուլ չէր անցել: Իսկ ահա 0:3-ից հետո նման դեպքեր շատ են եղել: Հենց «Բարսելոնան» իր պատմության մեջ 3 անգամ դրսում 0:3 պարտվելուց հետո անցել է հաջորդ փուլ: Բոլոր 3 դեպքերում կատալոնացիները հաղթել են 3:0 հաշվով, իսկ հետո հաղթել են 11 մետրանոց հարվածաշարով:

Կարծում եմ, որ «Յուվեի» դեմ ավելի բարդ կլինի, քան «ՊՍԺ»-ի, որովհետև թուրինցիները խուճապի չեն մատնվի, ինչպես փարիզցիներն արեցին: «Յուվենթուսի» խաղն այլ մակարդակի է, շատ կազմակերպված է: Այդ պատճառով էլ կատալոնացիների առաջադրանքն ավելի բարդ է, բայց «ՊՍԺ»-ի դեմ էլ շանսեր քիչ կային, և կային երկրպագուներ, ովքեր հավատում էին Էնրիկեի թիմին:

Կարծում եմ, որ «Բարսան» պետք է տոտալ 2,5-ից շատ գոլով հաղթի, որովհետև թիմը կգնա առաջ, իսկ դա հակագրոհների հնարավորություն կտա թուրինցիներին: Ինչպես էլ որ դասավորվի խաղը, «Բարսան» իր բախտը փնտրելու է մրցակցի դարպասին: «Յուվեն» գրոհների համար ավելի մեծ տարածություններ կստանա, այդ պատճառով էլ չեմ բացառում այս խաղում 2:1 հաշիվը: Անկեղծ ասած, 3:0 հաշվին բարդ է հավատալ, ավելի բարդ, քանի 2:1-ին, բայց այս խաղադրույքն ինձ դուր է գալիս, որովհետև այս 2 հաշիվների դեպքում էլ այն աշխատում է:Չգիտեմ՝ կարո՞ղ է «Բարսան» ևս մեկ քամբեք անել: Հավանաբար ոչ, բայց այն, որ կատալոնացիները կարող են վերահսկել խաղն ու հաղթելու լավ շանսեր ունեն՝ փաստ է:

Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/19 ապր
«Բարսելոնա» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ