«Բարսելոնա» – «Խետաֆե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բարսելոնան» այս մրցաշրջանում 7 պաշտոնական հանդիպում է անցկացրել։ Բոլոր խաղերը գոլառատ են եղել, իսկ 6-ում կատալոնացիները գոլ են բաց թողել։ Միակ «չոր» խաղը եղել է «Վալյադոլիդի» նկատմամբ 7։0 հաշվով հաղթանակը։
«Խետաֆեի» մոտ հակառակ պատկերն է։ Արդյունավետությամբ թիմը չի փայլում։ Ընթացիկ մրցաշրջանում նույնիսկ 2 անընդմեջ խաղ ավարտել է 0։0 հաշվով։
«Բարսելոնան» տնային խաղում բացահայտ ֆավորիտ է և պետք է շարունակի հաղթարշավը։ Թիմը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Փայլուն մարզավիճակում են Լևանդովսկին և Ռաֆինյան։ Նրանք 2-ական գոլ են խփել «Վիլյառեալի» հետ նախորդ տուրի խաղում։
Հաշվի առնելով, որ «Խետաֆեն» մեծ ուժեր է կենտրոնացնելու պաշտպանության վրա, ենթադրում եմ, որ գերգոլառատ հանդիպում չենք տեսնի։ Ինձ թվում է, որ տանտերերը կհաղթեն 2։0 կամ 3։0 հաշվով։
Ընտրում եմ «Բարսելոնայի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․73 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: