«Բարսելոնա» — «Խետաֆե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 12 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Նոու Կամպ» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի 29-րդ տուրի «Բարսելոնա» — «Խետաֆե» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ ամեն խաղակեսերում 1,5 գոլից շատ կխփվեն: 

Հասկանալի է, որ այստեղ «Խետաֆեի» շանսերը քիչ են եւ «Բարսելոնան» պետք է հերթական 3 միավորը վաստակի, իսկ այնուհետեւ արդեն սպասի, թե ինչպես կխաղան «Աթլետիկոն» ու «Ռեալը» կամ էլ չսպասի: Այդ պատճառով էլ այստեղ խաղադրույք կկատարեի առաջին խաղակեսում «Բարսելոնայի» վրա, քանզի թիմի մոտ ամեն ինչ լավ է ընթանում: Բացի այդ, «Խետաֆեն» արդեն 8 խաղ շարունակ չի հաղթում, թույլ է երեւում: Թեեւ «Սեւիլիայի» հետ խաղի վերջին րոպեներին հաջողվեց փրկվել պարտությունից, սակայն մինչ այդ 7 անընդմեջ պարտություն էր կրել: Չգիտեմ, թե «Խետաֆեն» ինչ կարող է հակադրել «Բարսելոնային»: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաեւ կատալոնացիների տրամադրությունից: Հուսանք` Իսպանիայի ժամանակով ժամը 16-ին այն ուրախ կլինի:

Հետեւաբար, խաղադրույք եմ կատարում «առաջին խաղակեսում «Բարսելոնայի» անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ»-ի վրա: Գործակիցը 1,82 է: Եվ երկրորդ տարբերակը, որը ավելի ռիսկային է` «երկու խաղակեսերում էլ տոտալ 1,5 գոլից շատ»: Գործակիցը 2,11 է: «Բարսելոնան» վերջին ժամանակահատվածում շատ է խփում, «Խետաֆեն» իր պահը կունենա: Չկա պատճառ, թե ինչու «Բարսելոնան» չի կարողանա թեկուզ 4 գնդակ խփել: Կարեւորը` գոլերի խաղակեսերի մեջ բաժանելն է:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 29-րդ տուր
19:00/12 մրտ
«Բարսելոնա» - «Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 29-րդ տուր
19:00/12 մրտ
«Բարսելոնա» - «Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ