«Բարսելոնա» — «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 06 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի «Բարսելոնա» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Հաշվետու տուրի կենտրոնական խաղը, իհարկե, կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում՝ «Բարսելոնան» կընդունի «Վիլյառեալին»: Թիմեր, որոնք շատ են սիրում միմյանց հետ խաղալ, ընդ որում բավական արդյունավետ: «Վիլյառեալը» գրեթե միշտ լուրջ ճակատամարտ է տալիս, իսկ «Էլ Մադրիգալում» «Բարսելոնան» մեծ դժվարությունների  է հանդիպում՝ մասնավորպես վերջին երկու խաղերում ոչ-ոքի է խաղացել (2:2 և 1:1): Բայց «Նոու Կամպում» «Բարսան» վերջին 5 անընդմեջ խաղերում հաղթանակ է տոնել, ընդ որում բավական հեշտ:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» այլևս խնդիր չունի լուծելու բացի ներքին առաջնությունից: Մայիսի 27-ին «Ալավեսի» հետ պետք է անցկացնի գավաթի եզրափակիչը, որտեղ չպետք է որ լուրջ խնդիրներ լինեն: Ինչ վերաբերում է չեմպիոնությանը, ապա այստեղ ամեն ինչ կախված է Զինեդին Զիդանից և Մադրիդի «Ռեալից» և լավագույն դեպքում Լուիս Էնրիկեի թիմը երրորդ անգամ անընդմեջ կարող է ոսկե դուբլ անել, բայց դա, իհարկե, դեպքերի լավագույն զարգացման դեպքում:

Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, «Բարսելոնան» լավ տրամադրությամբ է մոտեցել: Վերջին 4 խաղերը թիմը բավական վստահ ու արդյունավետ է անցկացրել՝ 7:1 հաշվով հաղթել է «Օսասունային», կատալոնական դերբիում խոշոր՝ 3:0 հաղթել է «Էսպանյոլին», դրանից առաջ Էլ Կլասիկոյում առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, ընդ որում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, և հիմա «Բարսելոնան» առաջատար է, բայց «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրան Էսկրիբայի գլխավորած «Վիլյառեալն» էլ վատ ընթացքի մեջ չէ: Թիմը վերջին 3 խաղերում կարողացել է հաղթանակ տանել և վստահ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 6 միավոր հետ է մնում «Սևիլիայից», դժվար թե կարողանա անդալուզցիներին դուրս թողնել լավագույն քառյակից, բայց ահա վեցնյակում կկարողանա տեղը պահպանել, քանի որ զգալիորեն առավելություն ունի «Աթլետիկի» և «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Ըստ երևույթի, «Վիլյառեալը» կշարունակի իր ելույթները Եվրոպայում և հաջորդ տարի Իսպանիան կներկայացնի Եվրոպա լիգայում՝ մասնավորապես հենց խմբային փուլում:

Այսօր «Վիլյառեալի» կազմում պետք է սպասել Սեդրիկ Բակամբուին, ով, ի տարբերություն իր ավելի անվանի թիմակից Ռոբերտո Սոլդադոյի, պետք է ավելի վտանգավոր լինի, քանզի Ռոբերտո Սոլդադոն այժմ այն Սոլդադոն չէ, որին բոլորը ճանաչում են, իսկ Բակամբուն լուրջ արագություն և իր մեջ մեծ վտանգ է ներկայացնում և, կարծում եմ, Բակամբուին պետք է որ հաջողվի տխրեցնել «Բարսելոնայի» երկրպագուներին և հակառակը՝ ուրախացնել իր ֆաներին:

«Բարսելոնայի» կորուստները նույնն են՝ Ալեիշ Վիդալը և Ռաֆինյան խաղադաշտ դուրս չեն գալու: Միայն հարցական է Անդրես Ինյեստան, ով, ըստ երևույթի, կկարողանա վերադառնալ շարք, և վերջին երկու օրերի ընթացքում նա մարզվել է, ու «Բարսայի» ավագն այսօր դուրս կգա հիմնական կազմ: Իսկ ահա «Վիլյառեալը» լուրջ կորուստներ ունի՝ վնասվածք է ստացել Սերխիո Ասենխոն, միանշանակ չեն խաղա կենտրոնական պաշտպան Վիկտոր Ռուիզը, թիմի ավագ ու առաջատար Բրունո Սորիանոն, ինչպես նաև ռուս եզրային Դենիս Չերիշեվը:

Այնպես որ, այսօրվա խաղի համար առաջարկում եմ խաղադրույք, որը բավական աշխատող է՝ 1,91 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն և տոտալ 2,5 գոլից շատ»:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 36-րդ տուր
20:30/6 մյս
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ