«Բարսելոնա» — «Վալյադոլիդ»․ Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

23:45, 16 փտր 2019
«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ, Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Բարսելոնա» — «Վալյադոլիդ» հանդիպման վերաբերյալ: Վիշնևսկին կարծում է, որ տանտերերը հանդիպման մեկնարկից կտիրեն նախաձեռնությանը։ 

Մոտակա երկու-երեք տուրերը ցույց կտան, թե արդյոք Լա լիգայում լինելու է լուրջ պայքար չեմպիոնության համար։ «Բարսելոնան» երկու անընդմեջ խաղերում ոչ-ոքի խաղաց, ու «Ռեալի» հետ միավորների տարբերությունը արդեն հասել է 6-ի։ Ավելի ճիշտ կարելի է ասել 6,5-ի, քանզի հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է միմյանց միջև խաղերին, իսկ «Բարսան» տանը 5։1 հաշվով ջախջախել է «Ռեալին»։ Առաջիկա երեք տուրերում «Բարսելոնան» արտագնա երկու ծանր հանդիպումներ ունի «Սևիլիայի» և «Ռեալի» հետ, բայց մինչ այդ կատալոնացիները տանը խաղալու են «Վալյադոլիդի» հետ։

Մյուս կողմից էլ, «Բարսելոնան» արդեն երեքշաբթի Ֆրանսիայում խաղալու է «Լիոնի» հետ ՉԼ-ի 1/8-ում, ու եթե հանդիպման հաշիվը ձեռնտու լինի կատալոնացիներին, ապա բացառված չէ, որ թիմի առաջատարները շուտ գնան հանգստանալու։ «Կապտանռնագույնները» կփորձեն հենց սկզբից տիրել նախաձեռնությանը, որպեսզի ուժ խնայեն «Լիոնի» դեմ խաղի համար։ Այդ իսկ պատճառով էլ ես վերցնում եմ 1-ին խաղակեսում «Բարսայի» հաղթանակը «ֆորա -1»-ով 2,02 գործակցով։ Ահա և իմ խաղադրույքը։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19 / 24-րդ տուր
23:45/16 փտր
«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ