«Բարսելոնա» — «Վալենսիա». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

00:00, 04 փտր 2016
Հայտնի «Картавый футбол» ինտերնետ-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» — «Վալենսիա» առաջին հանդիպման վերաբերյալ: Փորձագետը չի կասկածում Էնրիկեի թիմի ջախջախիչ հաղթանակի վրա:

Այլընտրանքային ելք այս խաղում չկա: «Վալենսիան», որը պարտվում է Խիխոնի «Սպորտինգին», մրցակից չէ Մադրիդի «Աթլետիկոյին» հաղթող «Բարսելոնայի» համար: Դա ակնհայտ է: Գարի Նեւիլը հրաշալի պաշտպան է, գերազանց վերլուծաբան, բայց դեռևս լավ մարզիչ չէ: Այն, ինչ նա անում է «Վալենսիայի» հետ, շատ հարցեր է առաջացնում: Ինձ համար մի փոքր տխուր է, թե ինչու հենց «Վալենսիա» տեղափոխվեց մեր Դենիս Չերիշևը: Մյուս կողմից, ավելի լավ է խաղաժամանակ ստանալ, քան նստել պահեստայինների նստարանին:

«Բարսելոնան» հավանաբար կիսապահեստային կազմով դուրս կգա խաղադաշտ: Հնարավոր է, որ Լուիս Էնրիկեն Վիդալին, Թուրանին կամ երիտասարդներից որևէ մեկին խաղալու հնարավորություն տա, բայց Մեսսի-Նեյմար-Սուարեզ եռյակն անպայման դաշտում կլինի: Այս խաղում և ընդհանրապես, Իսպանիայի գավաթում «Բարսելոնայի» հաղթանակին չհավատալը բավական տարօրինակ է, որովհետև «Բարսան» այն թիմն է, որը կես գլուխ բարձր է «Աթլետիկոյից» և 1 գլուխ մյուսներից: Այդ պատճառով էլ չեմ կարծում, թե «Վալենսիան», որը հիմա փորձում է ինքն իրեն հասկանալ, չգիտի, թե ինչ անի այս մարզչի հետ և ինչ է ուզում նա, կարող է դիմադրություն ցույց տալ «Բարսելոնային»: Այս հանդիպումը նման չի լինի «Աթլետիկոյի» դեմ խաղին, կարմիր քարտեր չեն լինի: «Վալենսիան» կոպիտ թիմ չէ:

(-2,5) ֆորայով խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի» հաղթանակի, ինչպես նաև Վիդալ-Թուրան զույգից որևէ մեկի գոլի վրա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/2 եզրափակիչ
00:00/4 փտր
«Բարսելոնա» — «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ