«Բարսելոնա» – «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:30, 02 փտր 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Վալենսիա» առաջին հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետի կարծիքով թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց հաղթանակ կտանեն տանտերերը։ 

Իմ կարծիքով սա Իսպանիայի գավաթի փակ եզրափակիչ է։ Միանշանակ «Բարսելոնան» ֆավորիտ է։ «Վալենսիան» Պրիմերայի նախորդ տուրում խոշոր հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին», բայց հաշիվը չէր արտացոլում այն ամենը, ինչ կատարվում էի խաղադաշտում։ «Վալենսիան» վտանգավոր պահեր ուներ և՛ առաջին կեսում, և՛ երկրորդ կեսում։ Մոտ 20 րոպե «Վալենսիան» բացահայտ առավելություն ուներ «Ռեալի» նկատմամբ։ Սակայն «Ռեալը» բավականին լավ տեսք ուներ հակագրոհների ժամանակ և բավականին լավ էր օգտագործում իր գոլային պահերը։ Գումարած այդ ամենին, նշանակվեցին 11 մետրանոցներ, որոնք անվրեպ իրացվեցին։ Սակայն «Վալենսիան» ապացուցեց, որ լավ մարզավիճակում է։ Ուղղակի խաղավերջում թիմը մի փոքր թուլացրեց իր դիրքերը։ Կարծում եմ՝ իր հետքն էր թողել գավաթային խաղում «Ալավեսի» հետ անցկացրած 120 րոպեն։

Այստեղ՝ «Բարսելոնայի» դեմ, «Վալենսիային» շատ բարդ է լինելու։ Այո՛, «Բարսելոնան» լուրջ խնդիրներ ուներ «Ալավեսի» դեմ խաղում։ Սակայն «Բարսելոնան» ինքն իրենով խնդիրներ առաջացրեց իր համար՝ առաջին կեսում բաց թողնելով Յոն Գվիդետիից։ Սակայն երկրորդ կեսում «Բարսան» ցույց տվեց, որ պետք եկած ժամանակ կարող է բավականաչափ ավելացնել։ Խաղացողների որակը ոչ ոք չի կարող գցել։ Նույնիսկ իր համար շատ բարդ խաղում «Բարսան» կարողացավ վերցնել իր հաղթանակը։ Ճիշտ է համեստ էր, բայց կարևորը թիմը վաստակեց երեք միավոր։

Այստեղ գավաթային խաղ է։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» հիմնական շեշտը դնելու է առաջին խաղի վրա։ «Բարսելոնայի» խնդիրները պաշտպանությունում տեսանելի էր դեռևս մի քանի խաղ առաջ․ երկու գնդակ ընդունեցին «Սոսիեդադից», մեկ գնդակ բաց թողեցին «Ալավեսից», բայց կարող էին բաց թողնել ավելի շատ։ «Լևանտեն» ևս շատ պահեր ուներ, սակայն փրկում էր Տեր Շտեգենը։ «Վալենսիայի» արագ, ճկուն հարձակվողական ֆուտբոլի դեմ «Բարսան» կարող է խնդիրներ ունենալ։ Ամենայն հավանականությամբ «Վալենսիան» պահեր կունենա ու կկարողանա գոլ խփել, սակայն կպարտվի։ Կփորձեմ վերցնել «Բարսելոնայի» հաղթանակը և երկուսն էլ կխփեն խաղադրույքը։ Լավ գործակից է․ 2,04։

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ 2017-18․ կիսաեզրափակիչ
00:30/2 փտր
«Բարսելոնա» – «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ