Բարսելոնա — Վալենսիա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն Իսպանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր, ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին, «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում «կապտանռնագույնները» կհյուրընկալեն Վալենսիայի «Չղջիկներին»։
Անցած տուրում Բարսան սպասելի պարտվեց Դեպորտիվոյին և թույլ տվեց Մադրիդի Ռեալին առաջ անցնել մրցաշարային աղյուսակում: Երեկ Ռեալը հաղթեց Բիլբաոյում և ավեալցրեց միավորների տարբերությունը և դեռ մեկ խաղ էլ ունի պահեստում: Այս իրավիճակը Բարսային ստիպելու է գրոհել և խաղալ միայն հաղթանակի համար: Բարսան հանգստացել է մեկ շաբաթ, չունի լուրջ կամ անակնկալ կորուստներ: Կարճ ասած Բարսան պատրաստ է խաղին:
Վալենսիան այս մրցաշրջանում ցույց է տալիս փոփոխական խաղ և անհնար է գուշակել Պրանդելիի մտքերը: Բայց հիմնական կազմի հարձակվողների բացակայությունը ստպելու է շեշտը դնել պաշտպանության վրա: Հիշեցնեմ, որ վնասվածքով են Մինան, Ռոդրիգոն, իսկ Նանիի մասնակցությունը հացական է: Եթե չլիներ նաև Մունիրը, ես կխաղայի Բարսայի չոր հաշվով հաղթանակ, քանզի նա այսօր աշխատելու է կրկնապատկված եռանդով, չէ որ Լուիս Էնրիկեյին շատ բան ունի ապացուցելու:
Շատերը սպասում են գոլառատ խաղ, իսկ ես կարծում եմ որ Բարսան կխաղա հանգիստ ֆուտբոլ, ոչ շատ արագ և շտապողականությամբ: Սպասում եմ «կապտանռնագույնների» հաղթանակին 3-0 կամ 3-1 հաշվով:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: