«Բարսելոնա» — «Վալենսիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

00:30, 02 փտր 2018
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 20-րդ տուրի «Աթլետիկո» — «Լաս-Պալմաս» հանդիպման վերաբերյալ: Նա կանխատեսում է տանտերերի «չոր» հաշվով հաղթանակը: 

https://www.youtube.com/watch?v=eL94yR1czOU

Ողջույն բոլորին Իսպանիայից։ Ես լրագրող Ալեքսանդր Վիշնեվսկին եմ և հատուկ «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կկիսվեմ իմ մտքերով Արքայական գավաթի կիսաեզրափակիչ «Վալենսիա» — «Բարսելոնա» հրաշալի հանդիպման վերաբերյալ։

Հետաքրքիր զույգ է։ Կարելի է հիշել, թե ինչպես առաջնության առաջին շրջանում «Մեստալիայում» «Վալենսիան» իսկական կռիվ տվեց «Բարսային»։ Շատ հետաքրքիր խաղ էր, որը ավարտվեց 1։1 հաշվով։ Կիսաեզրափակչի այս դիմակայությունում «Վալենսիան» այնքանով առավելություն ունի, որ պատասխան հանդիպումը կայանալու է «Մեստալիայում»։

Հիմա մենք խոսում ենք առաջին խաղի մասին, և պետք է հաշվի առնել թիմերի ներկայիս վիճակը։ Այս խաղից առաջ «Բարսելոնան» անհաջող հանդիպում անցկացրեց «Ալավեսի» հետ։ Ճիշտ է, թիմը կամային հաղթանակ տարավ, բայց ցուցադրած խաղը խոստանում էր ավելի լավը լինել։ Առայժմ այդքան էլ լավ չի ադապտացվել Կոուտինյոն։ Նրա ադապտացումը կարելի է ասել, որ արագ չընթացավ և վերջին երկու խաղերում նա գրեթե հավասարապես է եղել խաղադաշտում ու պահեստայինների նստարանին։ Երբ նա նստարանին էր, «Բարսելոնան» խփեց 4 անգամ և բաց թողեց ոչ մի անգամ, իսկ երբ նա խաղադաշտում էր «Ալավեսի» և «Էսպանյոլի» դեմ խաղերում, «Բարսելոնան» չկարողացավ աչքի ընկնել։ Հակառակը, սեփական դարպասը ընդունեց մեկական գնդակ։

Տեսնենք՝ արդյո՞ք Կոուտինյոն կհայտնվի մեկնարկային կազմում։ Համենայն դեպս առաջին կեսում ես չեմ կարծում, որ շատ գոլեր կտեսնենք։ Բանը նրանում է, որ ընդհանրապես գավաթային խաղերի առաջին կեսերում չափազանց քիչ քանակությամբ գոլեր են խփվում։ Վառ ապացույքը Արքայական գավաթի քարորդ եզրափակչի խաղերն են։ Չորս առաջին խաղակեսերը ավարտվեցին 0։0 և ավելին, այդ հաշիվը պահպանվեց մինչև 65-րդ րոպեն, իսկ հետո արդեն խփվեցին գոլեր։ Քիչ չէին։ Ութ գոլ չորս խաղում։

Կարծում եմ՝ այստեղ ևս թիմերը զգույշ կսկսեն խաղը։ Գործնականում բավականին լավ են նայվում նման խաղադրույքները․ երկրորդ խաղակեսը արդյունավետ առաջինից 2-ից բարձր գործակցով, կամ առաջին խաղակեսի տոտալը քիչ 1,5-ից 1,90-ից բարձր գործակցով։ Կարծում եմ՝ սրանք հետաքրքիր առաջարկներ են, բայց համենայն դեպս ես ընտրում եմ այլ բան կապված նրանից, որ «Վալենսիան» երեք անընդմեջ պարտություն է կրել, ինչպես նաև նրանից, որ «Բարսելոնան» շատ ավելի ուժեղ կազմ դուրս կբերի դաշտ քան «Ալավեսի» դեմ խաղում։ Հավանաբար խաղադաշտ դուրս կգա Ժորդի Ալբան, ով «Բարսելոնայի» սան է, բայց ժամանակին խաղացել է «Վալենսիայում»։ Ամենայն հավանականությամբ աջ եզրում կխաղա Սերժի Ռոբերտոն։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» ակտիվ ֆուտբոլ կցուցադրի և հաղթանակ կտանի երկրորդ կեսում։

Ինձ շատ է դուր գալիս «Բարսելոնայի» չոր հաղթանակի խաղադրույքը 2,40 գործակցով։ Ամենայն հավանականությամբ կբավարարվեմ մեկ խաղադրույքով, որն է «Բարսելոնայի» չոր հաղթանակը 2,40 գործակցով։ Սա գավաթային դիմակայություն է, և շատ կարևոր է բաց չթողնել տանը։ Վալվերդեն դա լավ գիտի, և հենց նրա ժամանակ «Բարսելոնան» սովորել է բաց չթողնել։ Բավական է ասել, որ առաջնության 21 խաղերից 13-ում «Բարսելոնան» անառիկ է պահել սեփական դարպասը։ Չեմպիոնների լիգայում էլ 6-ից 5 խաղերում «Բարսան» անառիկ է պահել սեփական դարպասը։ Արքայական գավաթում 6-ից 4 խաղերում թիմը գոլ չի ընդունել, այդ թվում բոլոր տնային խաղերում։

Կարծում եմ, որ հիմա, չնայած մեծ հարգանքին «Վալենսիայի» նկատմամբ, իմ խաղադրույքը կաշխատի։ Շատ լավ գործակից է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին հատուկ «Բուքմեյքերների ռեյտինգի» համար Տեներիֆեից։

Ավելացնեմ նաև այն, որ ես ընտրել եմ հենց մեկ խաղադրույք, ոչ ավել, որովհետև եթե ես բավարարվեմ մեկ խաղադրույքով ու չառաջարկեմ երկու կամ երեք խաղադրույք, ապա անկախ արդյունքից հունվար ամսում «Բուքմեյքերների ռեյտինգում» ես կմնամ պլյուսի մեջ։ Կարծում եմ, որ կարիք չկա ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է և չդիմել։ Այսպիսինն են իմ հիմնավորումները։ Ինձ դուր են գալիս բոլոր երեք  խաղադրույքները, բայց թե որը ամենից շատ՝ ես արդեն ասեցի։

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ 2017-18․ կիսաեզրափակիչ
00:30/2 փտր
«Բարսելոնա» — «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ