«Բարսելոնա» – «Տոտենհեմ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ժուան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» այս տարի կմրցի «Տոտենհեմի» հետ։ Սա ամեն տարի անցկացվող ընկերական խաղ է, որը, կարելի է ասել, ազդարարում է նոր մրցաշրջանի մեկնարկը կատալոնական ակումբի համար։ Նախապես հայտարարվել էր, որ «Բարսելոնան» կխաղա «Լացիոյի» հետ, սակայն այդ հանդիպումը չեղարկվել էր։
Չավիի գլխավորած թիմը նախամրցաշրջանային փուլում 4 ընկերական հանդիպում է անցկացրել։ Գոլառատ խաղում«Արսենալից» կրած 0։3 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնան» 3։0 հաշվով ջախջախել էր «Ռեալին» և 1։0 հաշվով հաղթանակ տարել «Միլանի» նկատմամբ։
«Տոտենհեմում» ինչպես միշտ անհասկանալի իրավիճակ է։ Նոր մարզիչ, հին խնդիրներ։ Հարի Քեյնի ապագան էլ դեռևս անորոշ է, բայց անգլիացի հարձակվողը վերջերս կայացած ընկերական խաղում 41 րոպեում 4 գոլ էր խփել։
Կարծում եմ, որ իսպանական թիմը կցանկանա ամեն գնով հաղթել այս խաղը, որպեսզի դրական էմոցիաներով մոտենա մրցաշրջանի մեկնարկին։ Իմ կանխատեսումն է «Բարսելոնայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․65 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: