«Բարսելոնա» — «Սլավիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:55, 05 նյմ 2019
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Բարսելոնա» — «Սլավիա» հանդիպման վերաբերյալ։

«Սլավիան» հիացնում է բոլորին խմբային փուլում, չնայած միայն մեկ միավոր է վաստակել։ Պրահան ներկայացնող թիմը ցուցադրում է խիզախ, ագրեսիվ ու հետաքրքիր խաղ։ Ոչ ոքի չի հիասթափեցնում այս թիմը։ Սակայն «Կամ Նոուի» կախարդանքը մեկ թիմի չէ, որ ծնկի է բերել։ Ուժեղ ու թույլ թիմերը, գալով «Կամպ Նոու», չեն խաղում այն ֆուտբոլը, որը սովոր ենք տեսնել նրանց կատարմամբ։ Թեպետ «Սան Սիրոյում» «Ինտերի» դեմ խաղում «Սլավիան» շատ լավ տեսք ուներ։

Բայց «Բարսան» մնում է «Բարսա»։ Չնայած Սուարեսի վնասվածքին ու Սերժի Ռոբերտոյի խնդիրներին՝ կարծում եմ՝ Մեսսին Գրիզմանի ու Ուսման Դեմբելեի հետ տանը կորոշի ամեն ինչ։ Այս հանդիպումը կարևոր է «Բարսելոնայի» համար։ Հաղթանակի դեպքում նրանք 85-90 տոկոսով կապահովեն տեղը փլեյ-օֆֆ փուլում։

«Բարսան» կհաղթի։ Տանը նրանք նման մրցակիցների հարցերը հեշտությամբ լուծում են։ Ավելին, կատալոնական ակումբը բարկացած է «Լևանտեի» դեմ խաղում պարտությունից հետո Լա լիգայի շրջանակում։ Վալվերդեի թիմի պաշտպանությունում խնդիրներ կան, բայց «Բարսան» «Սլավիային» պետք է որ հեշտությամբ հաղթի։

Առաջարկում եմ խաղադրույք՝ «Բարսելոնայի» հաղթանակը ասիական հանդիկապով (-2)

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա 2019/2020․ խմբային փուլ, 4-րդ տուր
21:55/5 նյմ
«Բարսելոնա» — «Սլավիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ