«Բարսելոնա» — «Սևիլյա»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 06 հկտ 2019

Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Լա լիգայի 8-րդ տուրի «Բարսելոնա» — «Սևիլյա» հանդիպման վերաբերյալ։ Տիտովը նախապատվությունը տալիս է կատալոնական ակումբին։

Շատ բարդ հանդիպում անցկացրեց «Բարսելոնան» «Ինտերի» հետ։ Միլանյան ակումբը հիմա իսկապես շատ լավն է։ Կոնտեն կարողացել է շատ շուտ տեղ հասցնել իր խաղի սկզբունքները։ Կարծում եմ՝ «Ինտերի» երկրպագուները պետք է որ ուրախ լինեն, չնայած պարտությանը «Կամպ Նոուում»։ Այնտեղ պարտվելը այդքան էլ ահավոր չէ, գրեթե բոլորն են պարտվում։

Հիմա «Սևիլիյայի» հետ հանդիպումն է։ «Բարսելոնայի» համար լավ է, որ Մեսսին վերադարձել է։ «Ինտերի» դեմ նա իրեն ցույց տվեց, կատարեց գոլային փոխանցում։ Ուրուգվայցին հիմա հիասքանչ մարզավիճակում է։ Ինձ թվում է՝ նա շատ վաղուց այսքան լավը չէր եղել։ Թվում էր՝ արդեն սկսել են խոսել, որ նա մեծանում է։ Բայց հիմա Սուարեսը ցույց է տալիս, որ դեռևս մեծագույն հարձակվող է։

Տանը «Բարսելոնան» առայժմ ոչ մեկի շանս չի տալիս։ Բարդ հանդիպումներ եղան «Վիլյառեալի» և «Ինտերի» դեմ խաղերում։ Իսկ «Սևիլյան» մի քանի ֆուտբոլիստների հեռանալուց և Լոպետեգիի գալուց հետո դեռևս չի ապացուցում, որ լուրջ ուժ է իրենից ներկայացնում։ Թիմը պարտվեց «Էյբարին», թեպետ հաղթում էր 2-0 հաշվով ու էլի նման անհասկանալի արդյունքներ։ Այնպես որ վերցնում եմ «Բարսելոնայի» հաղթանակը երկու և ավելի գնդակի տարբերությամբ։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2019/2020․ 8-րդ տուր
23:00/6 հկտ
«Բարսելոնա» - «Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0