«Բարսելոնա» — «Սևիլիա». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Ըստ իս՝ այս խաղում ամեն ինչ ակնհայտ է: Իսպանիայում հիմա չկա այնպիսի ակումբ, այդ թվում նաև Մադրիդի «Ռեալը», որը կարող է խաղով 100%-ով գերազանցել «Բարսելոնային»: «Բարսելոնան» այս մրցաշրջանում կարող է պարտվել կամ ինքն իրեն, կամ առաջատարներից մեկի վնասվածքի պատճառով: Այս թիմն այժմ ամենաներդաշնակն է բոլոր կողմերով՝ վերցնենք տակտիկան, հավասարակշռությունը, կամ այլ բան: Գումարած այս ամենին՝ Ունայ Էմերին հայտնի չէ վախկոտ ու պաշտպանողական ֆուտբոլով, նա նախընտրում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ:
Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» դեմ հարձակվողական ֆուտբոլ խաղալուն, ապա դու կարող ես գոլային պահեր ունենալ, բայց շատ հնարավոր է, որ հակագրոհների «կարկուտի» տակ մնաս, ինչը ոչ մի լավ բանի չի բերի: Եթե «Արսենալը», պաշտպանությունում անցկացնելով մրցաշրջանի լավագույն խաղը, 2 գոլ ընդունեց «Բարսայից», ապա պաշտպանողական ոճի խաղացողների մեծ ընտրություն չունեցող և հարձակմանը միտված «Սևիլիան» դժվար թե ամենաքիչը կրկնի «Արսենալի» «նվաճումը»:
Ես համոզված եմ, որ «Բարսելոնան» կհաղթի, կհաղթի վստահ: «Սևիլիան» ոչ մի շանս չունի: Գումարած այս ամենին՝ «Բարսան», որը կենտրոնացած է երկրորդ անգամ անընդմեջ ՉԼ-ում հաղթելու վրա, իսկ դա ոչ մի թիմի չի հաջողվել (միայն եվրոպական չեմպիոնների գավաթն են 2 անգամ անընդմեջ նվաճել), ուզում է ժամանակից շուտ մեծացնել իր առանց այն էլ մեծ առավելությունը Լա լիգայում: Կատալոնացիները ցանկանում են վերածվել անպարտելի թիմի: Այո, Մադրիդի «Ռեալը» երբեք չի շրջանցել նրանց առաջնությունում՝ մրցաշրջանի ընթացքում զիջելով 9 միավոր, բայց հրաշքներ լինում են: Այնպես որ, «Բարսային» պետք է հանգիստ հաղթել «Սևիլիային» և շարունակել պատրաստվել Չեմպիոնների լիգային: Խաղադրույք եմ կատարում տանտերերի վստահ հաղթանակի վրա՝ ընտրելով ««Բարսելոնայի» (-2) ֆորայով հաղթանակ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: