«Բարսելոնա» — «Սևիլիա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/8ai19OwGY1g
Ողջու՜յն հարգելիներս: Ես Կոնստանտին Գենիչն եմ: Եվրագավաթային շաբաթն անցավ՝ կանխատեսումների առումով՝ բավական լավ: Ժամանակն է վերադառնալ Իսպանիայի առաջնությանը:
Այս տուրում 2 մեծ հանդիպում կա: «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալը» մադրիդյան դերբիի շրջանակներում ընդդեմ «Աթլետիկոյի» (0:1), ինչպես նաև «Նոու Կամպում» «Բարսայի» և «Սևիլիայի» դիմակայությունը:
Ինչն է հատկանշական, որ «Բարսելոնայի» 32 կամ 33 անպարտելի խաղերի շարքը սկսվել է «Ռամոն Սանչես Պիսխուանում» կրած պարտությունից հետո: Վերջին անգամ կատալոնացիները պարտվել են նախորդ տարի և հենց Էմերիի թիմին: Ինչպիսի թիմեր էր նա մարզել մինչ այս՝ «Սպարտակ», «Վալենսիա», «Ալմերիա», բայց չէր կարողացել հաղթել «Բարսային»: «Սևիլիայի» հետ վերջապես հաջողվեց հաղթել «Բարսելոնային»:
Բայց հիմա «Բարսելոնան» այնքան լավ, գեղեցիկ ու արդյունավետ է գործում, որ չգիտեմ, թե ինչ կարող է նրանց հակադրել «Սևիլիան»: Ավելին, «Սևիլիան» շատ բարդ ճանապարհորդություն է ունեցել՝ Նորվեգիայում խաղալով «Մոլդեի» դեմ: Անդալուսցիները երկար ճանապարհ են անցել, խաղացել են ցուրտ պայմաններում և արհեստական խաղադաշտում: Նայեցի «Սևիլիայի» կազմին: Չես ասի, թե այն հիմնական չէր: Այն կիսահիմնական էր: Իհարկե, Էմերին որոշ չափով կփոփոխի կազմը, բայց չեմ կարծում, թե այն շատ լուրջ, արմատապես կազդի մեր այսօրվա զույգի ուժերի հաշվեկշռի վրա:
Ինչ եմ ուզում առաջարկել այս խաղի համար… Կարծում եմ, որ «Սևիլիան», հասկանալով, որ «Բարսելոնայի» դեմ ոչ մի դեպքում բաց ֆուտբոլ պետք չէ խաղալ, կփորձի առաջին կեսում մասնավորապես պաշտպանությունում առավելագույնս ամուր գործել:
Ի՞նչ է սիրում «Բարսելոնան», նա փակում է մրցակցին, խեղդում է իր գործողություններով և փոխանցումներով, իսկ երկրորդ խաղակեսում հակառակորդի ուժերն ուղղակի սպառվում են: Այդպես եղավ «Արսենալի» և «Սելտայի» դեմ, որը երկար ժամանակ վատ չէր նայվում, բայց վերջին 15 րոպեում 4 գոլ ընդունեց սեփական դարպասը: Այնպես որ, եթե խաղանք «Բարսելոնայի» վրա, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք երկրորդ խաղակեսը:
1,84 գործակցով առաջարկում եմ «2-րդ կեսում «Բարսելոնայի» անհատական ՏՇ 1,5 գոլ» տարբերակը: WinLine-ում լավ գործակից է սահմանված: Հենց այս տարբերակի վրա էլ թերևս կանգ եմ առնում: 1,84 գործակցով «Բարսելոնան» 2-րդ կեսում 1,5-ից շատ գոլ կխփի:
Չմոռանաք բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Փորձագետների թիմի բոլոր թարմ կանխատեսումները հենց այդտեղ են: Դիտում ենք ֆուտբոլ: Ciao!
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: