«Բարսելոնա» — «Սևիլիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/BScNlMwG_Fg
Ողջույն բոլորին: Ավարտվեցին հավաքականների մասնակցությամբ հանդիպումները, իսկ Իսպանիայի առաջնությունը բուռն մեկնարկ ունեցավ: 8-9 օրվա ընթացքում թիմերը 3 տուր են խաղում: Միդուիքյան տուրը, որը գտնվում է հանգստյան օրերի արանքում, ամենահետաքրքիրն է: Շատ հետաքրքիր խաղեր կան, 3-րդ տեղն ընդունում է հինգերորդին, երկրորդը՝ չորրորդին… Հենց առաջնության 2-րդ և 4-րդ թիմերի՝ «Բարսելոնայի» և «Սևիլիայի» հանդիպման մասին էլ կխոսենք:
Անկեղծ ասած անսովոր է, որ «Սևիլիան» նահանջեց 4-րդ տեղ, բայց Անդալուսիայի թիմը շատ միավորներ կորցրեց: Գումարած դրան, ՉԼ-ում պարտվեց «Լեսթերին»: Թիմը լուրջ ճգնաժամի մեջ է, և դրանից դուրս գալու ճանապարհը չի երևում: Թվում էր, թե դադարը կօգնի թիմին, բայց «Լեգանեսի» դեմ տնային խաղում «Սևիլիան» շատ վատ տեսք ուներ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Դա շոկային արդյունք էր: Դժվար թե «Բարսելոնայի» դեմ խաղն այն հանդիպումն է, որի ընթացքում «Սևիլիան» դուրս կգա ճգնաժամից:
Կարծում եմ, որ «Բարսելոնան» արդյունավետ խաղում կհաղթի: Ցանկանում էի տոտալ 2,5 կամ 3,5 շատով խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա, քանզի Մեսսին որակազրկումից հետո վերադարձել է, իսկ կատալոնացիները հավաքականների հանդիպումներից հետո իրենց 2-րդ խաղը շատ լավ են անցկացնում, ի տարբերություն առաջինի, իսկ «Սևիլիան» կարող է «Նոու Կամպում» գոլ խփել: Դժվար թե հյուրերը միավոր վաստակեն, բայց գոլ խփելը լուծելի խնդիր է, քանի որ «Բարսելոնայի» պաշտպանությունն ամենևին էլ անթերի չէ:
Թվարկածս խաղադրույքները բավական ցածր գործակիցներ ունեին: Դրանք հիասթափեցրին, այդ պատճառով էլ առաջարկում եմ ավելի ռիսկային ու ավելի բարձր գործակցով տարբերակ՝ երկուսն էլ կխփեն և «Բարսելոնայի» հաղթանակ: 2:1, 3:1, 4:1, 45:38՝ այսպիսի հաշիվներով «Բարսայի» հաղթանակը բավարարում է մեզ: Անկեղծ ասած, ավելի շատ սպասում եմ 2:1 կամ 3:1 հաշվին, քանի որ Մեսսին կարոտել է խաղադաշտին, իսկ մյուս լատինամերիկացիները վերջապես լավ մարզավիճակ են հավաքել: Նրանք իրենց լավագույն խաղը ցույց կտան, «Բարսան» կրկին կարող է խաղալ այն մարտավարությամբ, որի շնորհիվ 6:1 հաշվով հաղթեց «ՊՍԺ»-ին: Կարծում եմ, որ «Սևիլիան» իր ներկայիս վիճակում դժվար թե կատալոնացիներից միավորներ խլի, բայց գոլ կխփի:
Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքից ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին՝ Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակիցը՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Հաջողություն եմ մաղթում ձեզ ու խաղադրույքներին: Ցտեսություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: