«Բարսելոնա» — «Սևիլիա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:30, 28 փտր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Պրիմերայի 26-րդ տուրի «Բարսելոնա» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, կատալոնացիները նվազագույնը 2 գոլի տարբերությամբ կհաղթեն:

«Բարսելոնայի» անպարտելիության շարքն արդեն 33 խաղ անընդմեջ շարունակվում է, ինչը ակումբային ռեկորդ է: Այդ շարքը սկսվեց հոկտեմբերի 3-ին` «Սևիլիայինն» պարտվելուց հետո, ում հետ այսօր Էնրիկեի սաները կրկին կհանդիպեն: Այդ պահից սկսած «կապտանռնագույնները» չեն պարտվել Պրիմերայում: Ոչ-ոքիներն էլ շատ չեն՝ ընդամենը երեքը Լա լիգայում:

Կատալոնացիները հիմա գերազանց մարզավիճակում են և գրեթե ամբողջական կազմով՝ բացառությամբ Ռաֆինյայի, ով, համաձայն վերջին նորությունների, հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ:

Այս մրցաշրջանում և՛ «Բարսելոնայի», և՛ «Սևիլիայի» մոտ սեփական դաշտում և արտագնա խաղերում անցկացրած խաղերի միջև մեծ անհավասարակշռություն կա: Միտումը շատ ակնհայտ է՝ կատալոնացիները հրաշալի են խաղում սեփական դաշտում և հաճախ խամրած հանդիպումներ են անցկացնում հյուրընկալվելիս, չնայած հասնում են ցանկալի արդյունքի:  «Սևիլիայում» անհավասարակշռությունն ավելի մեծ է: Էմերիի թիմը «Ռամոն Սանչես Պիսխուանում» անցկացրած վերջին 14 խաղերում հաղթել է, բայց հարազատ մարզադաշտից դուրս Եվրոպա լիգայում և Լա լիգայում անդալուսցիների գրանցած արդյունքները սարսափելի են՝ 16 խաղ և 0 հաղթանակ: Իհարկե, սա զարմանալի է: Պարզ է, որ այս շարքը պետք է ընդհատվի, բայց ոչ «Նոու Կամպում»: Ավելին, «Սևիլիան» կատալոնացիներից 2 օր քիչ ուներ այս խաղին պատրաստվելու համար: Հինգշաբթի ուշ երեկոյան անդալուսցիները զարմանալիորեն գրեթե հիմնական կազմ դուրս բերեցին Նորվեգիայում կայացած Եվրոպա լիգայի խաղում: Բարդ դաշտ, երկար ճանապարհ, ցուրտ եղանակ, հոգնածություն՝ այս ամենն այնքան էլ չեն նպաստում Եվրոպայի լավագույն ակումբի դեմ նրա դաշտում լավ խաղին:

Այդ պատճառով էլ «Բարսելոնան» պետք է բավական վստահ հաղթանակ տանի, մանավանդ, որ կատալոնացիները չեն կարող առաջին շրջանում կրած պարտությունից հետո ռևանշի հասնելու տրամադրություն չունենալ: Հիշում եմ՝ Մեսսին այդ խաղում չխաղաց, ինչը, մեղմ ասած, «Սևիլիայի» հաղթանակի ամենավերջին պատճառը չէր: Հիմա և՛ Մեսսին, և՛ Սուարեսը, և Նեյմարը կազմ պատրաստ են: Ունայ Էմերին ավանդաբար վատ է խաղում «Բարսելոնայի» դեմ: Առաջին շրջանում տարած հաղթանակը Ձյուբայի սիրելի մարզչի համար առաջինն էր «Բարսայի» դեմ անցկացրած 20 անհատական հանդիպումներում:

Կարծում եմ, որ «Բարսելոնան» 2 կամ 3 գոլի տարբերությամբ կհաղթի: Ավելի հավանական է 2, քան 3, որովհետև «Սևիլիայի» պաշտպանությունը վերջին 3 ամսում բավական վստահ է գործում: «Բարսայի» նվազագույն առավելություն ունենալու ժամանակ սևիլիացիները պետք է բացվեն և այդ ժամանակ հավանաբար ևս մեկ գոլ կընդունեն:

Խաղադրույք. ««Բարսելոնայի» (-1,5) ֆորայով հաղթանակ»:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 26-րդ տուր
23:30/28 փտր
«Բարսելոնա» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ