«Բարսելոնա» — «Սևիլիա»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

00:00, 04 մրտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» — «Սևիլիա» պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնան» իրեն վատ կացության մեջ է դրել՝ առաջին խաղում «Սևիլիային» պարտվելով 0-2 հաշվով։ Դա շատ էր, երկրորդ գնդակը հաստատ պետք չէր բաց թողնել։ Բայց թիմերը խաղացին միմյանց դեմ հանգստյան օրերին, ու «Բարսան» ցույց տվեց, որ պատրաստ է հաղթել «Սևիլիային»։ Առաջնության արտագնա խաղում հաղթեցին 2-0 հաշվով։ Ինչու՞ հիմա չկրկնել այդ արդյունքը, բայց արդեն սեփական դաշտում։ Դա կատալոնացիները կարող են։

Ինձ մոտ կա տպավորություն, որ «Սևիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղը ուղղակի կոտրել է «Սևիլիային»։ Մինչև այդ ամեն ինչ հիասքանչ էր ընթանում, հաղթում էին, իրենց լավ էին զգում։ Արագ գոլ խփեցին Դորտմունդին, բայց հետո խաղում ինչ-որ բան փչացավ, ցավոք։ Ու այդ անհաջողությանը ճիշտ արձագանքել նրանց դեռևս չի ստացվում։ «Բարսելոնայի» հետ առաջնության խաղը ցույց տվեց, որ «Սևիլիան» հիմա լավագույն վիճակում չէ։

Կարծում եմ՝ այս խաղում «Սևիլիան» իր առջև նպատակ կդնի՝ խփել։ «Սևիլիայի» գոլը «Բարսային» շատ ծանր դրության մեջ կգցի, նրանց անհրաժեշտ կլինի 4 գոլ խփել։ Ինձ մոտ թվում է կա այն տպավորությունը, որ «Բարսելոնան» կարող է զգալ իր գերակայությունը «Սևիլիայի» նկատմամբ ու դուրս գալ եզրափակիչ։ Բայց այդպես ռիսկի դիմել չեմ պատրաստվում։ Ուղղակի կվերցնեմ հաղթանակ ասիական հանդիկապով (-1,5) գնդակով։ Հնարավոր է 3-1, ու նույնիսկ 4-2։

 

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի գավաթ․ կիսաեզրափակիչ
00:00/4 մրտ
«Բարսելոնա» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ