«Բարսելոնա» — «Սևիլիա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45/20 հկտ
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Բարսելոնա» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ։ 

«Բարսելոնայի» մարզչական շտաբը պարտավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ առջևում 3 գերկարևոր հանդիպում կա: Նախ թիմը տանը կմրցի «Սևիլիայի» հետ, այնուհետև ուժերը կչափի «Ինտերի հետ, իսկ հաջորդ հանգստյան օրերին «Բարսային» սպասելու է «Ռեալը»: Բայց մինչև այդ՝ «Սևիլիա»:

Նախ չենք մոռանում, որ «Սևիլիան» առաջատարն է: Անդալուսական ակումբն այս տարի գնում է բավական վստահ քայլերով, իսկ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային անհաջող քաղաքականությունից հետո հայտնվել է ծանր կացության առաջ:

Վնասվածք ունեն Սամուել Ումտիտին, վերջերս էլ «փչացավ» Թոմաս Վերմալենը: Հիմա ողջ մնացածներից կան միայն Պիկեն ու Լենգլեն: Ցանկության դեպքում այդ դիրքը կփակի նաև Արթուրո Վիդալը:

Իսկ ահա «Սևիլիան» իրեն գերազանց է զգում առաջնությունում և օգտվում է այն հանգամանքից, որ մրցակիցները զգալիորեն թուլացած են: Միակ խնդիրը, որ կարող է խանգարել հարավի թիմին՝ մարզադաշտն է: «Կամպ Նոու» ստադիոնում «Սևիլիան» երբեք էլ հաջողություն չի ունեցել: Չնայած…ով իմանա՝ գուցե այս անգամ ունենա:

Կարծում եմ՝ հյուրերը չեն պարտվի «Բարսային»։ Սահմանված է 3,10 գործակիցը։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․ 9-րդ տուր
22:45/20 հկտ
«Բարսելոնա» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0