«Բարսելոնա» — «Սելթիկ». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 13 սպտ 2016
Մոսսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել ՉԼ-ի 2016/17թթ. մրցաշրջանի խմբային փուլի «Բարսելոնա» — «Սելթիկ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում նվազագույնը 5 գոլ կխփվի:

«Բարսելոնան» հանգստյան օրերին անսպասելիորեն սեփական դաշտում առաջնության շրջանակներում պարտվեց «Ալավեսին», որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս ցածր դիվիզիոնում: Դրանից հետո թիմը կփորձի ՉԼ-ի խաղից առաջ վերականգնվել:

Կարծում եմ, որ «Սելթիկը» «Նոու Կամպում» միավոր վաստակելու շատ քիչ շանսեր ունի: Շոտլանդացիներն ընդհանուր առմամբ չեն տպավորում, իսկ «Բարսելոնան» առավելագույնս մոտիվացված կլինի:

Վերջերս թիմերն ընկերական հանդիպում անցկացրին: «Բարսելոնան» հանդիպման մեծ մասն անցկացնելով պահեստային կազմով, 3:1 հաշվով հաղթեց: Կարծում եմ, որ ՉԼ-ի խաղում էլ շատ գոլեր կլինեն: Չորսից շատ: Ի դեպ, 5 գոլն էլ կարող են խփել միայն «Բարսայի» ֆուտբոլիստները, ինչպես եղավ կատալոնացիների «Սելթիկի» դեմ անցկացրած վերջին պաշտոնական խաղում, երբ իսպանական ակումբը սեփական դաշտում 6:1 հաշվով հաղթանակ տարավ:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, առաջին տուր
22:45/13 սպտ
«Բարսելոնա» - «Սելթիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ