«Բարսելոնա» — «Սելթիկ». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը

22:45, 13 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Նոու Կամպ» մարզադաշտում կայանալիք «Բարսելոնա» — «Սելթիկ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը նվազագույնը 4 գոլ կխփեն:

Եվ այսպես, բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, ձեզ հետ եմ ես՝ մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանս, և մենք հիմա, ձեզ հետ միասին կքննարկենք ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնա» — «Սելթիկ» հանդիպմանը վերաբերող գործակիցները: Տեսնենք, թե ինչ խաղադրույք կարելի է կատարել և ինչպիսի գումար կարելի է շահել:

Դե, բոլորս էլ գիտենք, որ «Բարսելոնան» ցանկացած մրցաշարի ֆավորիտ է, բայց այս հանդիպմանը թիմերը մոտեցել են տարբեր տրամադրություններով: Օրինակ, «Սելթիկը» «Բարսելոնայի» հետ դիմակայությանը մոտեցել է շատ բարձր տրամադրությամբ, որովհետև ներքին առաջնությունում հաղթել է գլխավոր դերբիում, ջախջախել է Գլազգո «Ռենջերսին»: Սա վերջին 4 տարվա ընթացքում առաջին շոտլանդական սուպեր դերբին էր:

Ինչ վերաբերում է կատալոնական «Բարսելոնային», ապա թիմը «Ալավեսից» 1:2 հաշվով բավական ծանր պարտություն է կրել: Այդ պարագայում դժվար է կանխատեսել, թե ինչպիսի խաղ կցուցադրի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը: Բրազիլական ուղևորությունից հետո Նեյմարն առաջին անգամ հայտնվել էր խաղադաշտում: Փաստորեն նա միայնակ ոչինչ չկարողացավ անել առաջին խաղակեսում: Երկրորդում դաշտ դուրս եկան ընկերները՝ Մեսսին և Սուարեսը, բայց նրանք նույնպես ոչինչ չկարողացան անել: Արդյունքում «Բարսելոնան» պարտվեց 1:2 հաշվով:

Սրանք արդեն անցած գործեր են, իսկ հիմա արդեն «Սելթիկի» հետ հանդիպմանը, իմ կարծիքով, «Բարսելոնան» լրիվ կազդուրված կլինի, և ես պարզապես առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ «Բարսան» մրցակցի դարպասը երեքից շատ գնդակ կխփի: Այսինքն, այստեղ շատ հանգիստ կարելի է օգտագործել «Բարսելոնայի» տոտալը 3,5-ից շատ:

Եթե համաձայն եք ինձ հետ, ապա այս վիդեոբլոգի ներքևի հատվածում կարող եք քվեարկել: Ձեզ հետ էի ես՝ մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանս, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, առաջին տուր
22:45/13 սպտ
«Բարսելոնա» — «Սելթիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ