«Բարսելոնա» — «Սելթիկ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/-bV-llsnCS4
Ողջույն բոլորին Բարսելոնայից: Այսօր Վիտորիայի «Ալավես» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկով եմ, և դա նրա համար է, որպեսզի հիշեցնեմ «Բարսելոնայի» վերջին խաղի արդյունքի մասին: Չեմպիոնների լիգայի վերսկսումից երեք օր առաջ կատալոնացիները հանկարծ վերցրեցին ու տանը միավորներ կորցրին: Նույնիսկ 1:2 պարտվեցին թիմի, որը Սեգունդայից նոր է եկել, որը Սեգունդայից դուրս գալուց հետո փոխել է կազմի 2/3-ը, փոխել են մարզչին: Ահա այս «Ալավեսին», որի մասին լայն լսարանը ոչինչ չէր հիշում վերջին 12 տարիներին, «Բարսան» վերցրեց ու պարտվեց:
Մի կողմից, անկասկած անսպասելի էր, բայց միևնույն ժամանակ «Բարսան» ավանդաբար ճահճոտ է լինում ազգային հավաքականների խաղերից հետո: Դա այն ժամանակն է, երբ «Բարսան» ամենաշոկային պարտություններն է կրում: Օրինակ՝ բավական է հիշել «Էրկուլեսից» 0:2 հաշվով պարտությունը, որը նույնպես եղավ սեպտեմբերի 10-11-ը: Այդ օրերին խաղացվում է երրորդ տուրը, գումարած դա համընկնում է Կատալոնիայի անկախության՝ մասշտաբային տոնակատարությունների հետ: Այդ ժամանակ նաև հոգեբանորեն բարդ է խաղալ, քանզի ողջ մարզադաշտը կատաղում է այդ հարցով: Դա բարդ է:
Քանզի «Բարսան» թիմ է, որին ես ուշադրությամբ հետևել եմ վերջին 15 տարիներին, քան ցանկացած այլ ակումբի, կարող եմ ասել, որ առանց հատուկ դժվարության այդ տարիներին կարելի է նկատել շատ հստակ օրինաչափություն. եթե «Բարսան» ազգային հավաքականների խաղերից հետո անմիջապես ձախողում է հաջորդ հանդիպումը, իսկ դա նա անում է շատ հաճախ, ապա դրանից հետո գրեթե միշտ, դեպքերի 95%-ում, շատ լավ է անցկացնում հաջորդ խաղը, ջախջախում է մրցակցին, բարձր որակի խաղ է ցուցադրում, շատ գոլեր է խփում: Կարծում եմ, որ այժմ ևս այդպես կլինի: Կարծում եմ, որ «Սելթիկը» բավական շատ կընդունի:
Այդ պատճառով «Բարսելոնայի» տնային խաղերում ինձ համար բավական ավանդական խաղադրույք կկատարեմ և կընտրեմ «Բարսայի» հաղթանակը տոտալ 3,5-ից շատ գոլի պայմանով: Հենց ընդհանուր, քանզի կատալոնացիները կարող են նաև բաց թողնել: Երբ դարպասում Սիլեսենն է, ապա «չոր» հաշվի վրա որոշակի առումով վստահություն չի կարող լինել: Այս դարպասապահի մոտ հազվադեպ անհաջող հանդիպումներ լինում են: «Այաքսին» հրաժեշտ տվեց «Ռոստովից» կրած ջախջախիչ պարտությամբ, համարձակվեց «Բարսելոնայում» տանը երկու գոլ բաց թողնել «Ալավեսից»: Ֆենոմենալ է, իհարկե…
«Բարսան» կարող է բաց թողնել, բայց և կարող է հեշտությամբ չորս ու ավելի գոլ խփել: Նախորդ մրցաշրջանի վերջից սկսած՝ վերջապես մեկնարկային կազմում կարող են խաղալ երեք հարավամերիկացիները: Նոր հարձակվող Պակո Ալկասերը հավանաբար փոխարինման դուրս կգա և, հնարավոր է, ցուցադրի նորմալ խաղ, այլ ոչ թե այն ահավորը, որը ցույց տվեց «Ալավեսի» հետ:
Վերջապես կազմ կվերադառնա Սերխի Ռոբերտոն, և աջ եզրը կսկսի լավ գործել: Դա կուժեղացնի հարձակվողական պոտենցիալը, կամրացնի թիմի պաշտպանությունը: Այդ պատճառով հակված եմ հավատալ, որ խաղը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինի:
«Սելթիկն» այնպիսի բարոյական վիճակում է, որ նրան դժվար չէ պարտվել: Այս թիմի ֆուտբոլիստներն արդեն հերոսներ են, քանի որ վերջին խաղում 5:1 հաշվով հաղթել են «Ռեյնջերսին»: Երբ նրանք գնում են «Կամպ Նոու», ապա հասկանալի է, որ գնում են ոչ մեծ արդյունքի և ոչ միավորների, այլ ավելի շուտ նրա հետևից, որպեսզի ինչ-որ բավականություն ստանան: Նրանք այն հազվադեպ են ստանում: «Սելթիկի» վերջին երկու խաղերը «Նոու Կամպում» եղել են 1:3 և 1:6 պարտությունները: Պարտություն այն հաշիվներով, որոնք կբավարարեն այն խաղադրույքին, որն այս խաղի վերաբերյալ խորհուրդ եմ տալիս, և որն ինձ համար ես խաղում եմ:
Հետևաբար կարծում եմ, որ «Բարսան» հավանաբար նոր Չեմպիոնների լիգան այս անգամ կսկսի որակյալ խաղով տարած խոշոր հաղթանակով: 1,75 է գործակիցն այն բանի, որ «Բարսան» հաղթանակ կտանի, և մենք կտեսնենք 3,5-ից շատ գոլ: Իմ կարծիքով՝ դա այն է, ինչը կարելի է ակնկալել այս խաղում:
Շնորհակալություն ուշադրության համար: Բարսելոնայից հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր: Բոլորին հաջողություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: