«Բարսելոնա» – «Սելտա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 10 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Սելտա» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնան» իր երկրպագուներին սովորեցրել է հանդիպումներին հետևել ոչ թե գարեջրի գավաթը, այլ վալիդոլն ու ջրի բաժակը՝ ձեռքին։ «Բետիսի» դեմ նախորդ արտագնա խաղում «Կապտանռնագույնները» հաղթական գոլը խփեցին վերջին վայրկյաններին. դիպուկ հարվածն իր անվան դիմաց գրանցեց Ժորդի Ալբան, որն, անկասկած, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր` 1+1 ցուցանիշով։ «Սելտայի» հետ առաջիկա խաղում «Բարսան» արդեն կմոտենա հանգիստ հոգով. Չավիի թիմը պաշտոնապես ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։

«Բարսան» Չավիի օրոք արդեն 8 հաղթանակ է տոնել՝ գոլը խփելով հանդիպման վերջին վայրկյաններին։ Դա խոսում է ձեռք բերած պայքարելու բնավորության մասին։ Սակայն հանդիպման հիմնական ժամանակում հաղթողի վերաբերյալ հարցերը լուծելու խնդիրները մտահոգիչ են։ «Բետիսի» հետ խաղում կար նման խնդիր, ինչի պատճառով հաղթական գոլն այդքան ուշացավ։ «Սելտան», ի տարբերություն կատալոնական թիմի, իր հաղթանակը տոնեց սպասվածից ավելի հեշտ. «Ալավեսի» դարպասը Յագո Ասպասն ու ընկերները խփեցին 4 անպատասխան գնդակ։ Գալիսիական թիմը վատ մարզավիճակում չէ։

«Սելտան» այս մրցաշրջանում այլևս ոչ մի խնդիր չունի լուծելու. եվրագավաթային գոտուց հեռու է, վտանգավոր գոտուց էլ լավ առաջ է։ «Բարսելոնան» էլ 4-րդ տեղից ներքև չի հայտնվի, բայց դեռ կարող է լինել 2-րդը, ինչը հավելյալ եկամուտ է։ «Սելտան» կադրային խնդիրներ չունի, մինչդեռ Չավիի լազարեթում ասեղ գցելու տեղ չկա։ Բուսկետս, Դեստ, Նիկո, Պեդրի, Պիկե ու Սերժի Ռոբերտո․ այս բոլոր ֆուտբոլիստները խաղին մասնակցել չեն կարող։ Փոխարենը վերջապես ապաքինվել է հրաշամանուկ Անսու Ֆատին։ Սպասում ենք արդյունավետ գործողություններ նրանից։

«Բարսելոնան» հաղթական ճանապարհի վրա է։ Չեմ կարծում, որ նման մրցակցի հետ խաղում Չավին կունենա լուրջ խնդիրներ։ Մի կողմից էլ, «Սելտան» չլուծված խնդիր չունի ու կարող է իրեն թույլ տալ, առանց ավելորդ նյարդերի, ֆուտբոլ խաղալ, նույնսիկ պարտվել։ Սակայն ո՞վ կհրաժարվի իրեն «Կամպ Նոու» ստադիոնում ցուցադրելու հնարավորությունից։ Հավատում եմ, որ երկուստեք կլինեն գոլեր։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:30/10 մյս
«Բարսելոնա» – «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ