«Բարսելոնա» — Սելտա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30/22 դկտ '18
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — Սելտա» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտի կարծիքով՝ թիմերը կփոխանակվեն գոլերով։ 

 

Իսպանիայի առաջնության հերթական տուրում առաջատար «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Սելտան»։

Ովքեր շատ են սիրում իսպանական ֆուտբոլ ու հետևում են այս թիմերի միջև կայացած հանդիպումներին, կհիշեն, որ «Սելտան» միշտ էլ անհարմար մրցակից է եղել «բլաուգրանայի» համար։ Վերջին խաղերում այս թիմերը միմյանց դարպասն անպայման գրավում են։ «Սելտան» այս մրցաշրջանում անստաբիլ է հանդես գալիս, իսկ «Բարսելոնան» պաշտպանությունում ունի ահավոր խնդիրներ, կորուստներ, վնասվածք ստացած ֆուտբոլիստներ։ Այնպես որ ակնկալում ենք գոլառատ ֆուտբոլ ու «Բարսելոնայի» հաղթանակը։

Առաջարկում եմ խաղադրույք՝ «երկուսն էլ կխփեն»։ Սահմանված է 1,81 գործակիցը։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0