«Բարսելոնա» — «Սամպդորիա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:30, 10 օգս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել «Բարսելոնա» — «Սամպդորիա» հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ կատալոնացիներն առաջին խաղակեսում հարմարավետ հաղթանակ կտանեն:

Այս հանդիպումն ընկերական բնույթ է կրում, բայց ավելին է, քան սովորական խաղը: Սա «Բարսելոնայի» հիմնադիր Գամպերի գավաթն է, որին նախորդում է մրցաշրջանից առաջ «Բարսայի» ավանդական շնորհանդեսը: «Նոու Կամպում» կհավաքվեն 90 հազար հանդիսականներ, ովքեր կլսեն ավագի և մարզչի խոսքը, անհատապես կողջունեն բոլոր խաղացողներին:

Այդպիսի մթնոլորտում «Բարսան» անպայման կփորձի գեղեցիկ խաղով ու հաղթանակով ուրախացնել երկրպագուներին, մանավանդ, որ թիմը պետք է նախորդ մինչմրցաշրջանային խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0:4) վերականգնվի: Վերջին տարիներին «Բարսելոնան» իր տնային մրցաշարում  շատ արդյունավետ ու խոշոր հաշվով հաղթանակներ է տոնում, կամ էլ անսպասելիորեն զիջում է: Օրինակ, հիշվում են 0:1 հաշվով պարտությունները «Սամպդորիայից» (2012թ.) և «Մանչեսթեր Սիթիից» (2009թ.): Այն ժամանակ «քաղաքաբնակները» դեռ գրանդ ակումբ չէին:

«Սամպդորիան» միակ թիմն է, որը վերջին 5 տարիներին Կատալոնիայի մայրաքաղաքից Գամպերի գավաթով է հեռացել: Մյուս 4 արդյունքները խոսում են ամեն ինչի մասին՝ 5:0 «Նապոլիի» դեմ, 8:0 «Սանթոսի» դեմ, 6:0 «Լեոնի» դեմ և 3:0 «Ռոմայի» դեմ: «Բարսելոնան» որոշել է ռևանշ վերցնել «Սամպդորիայից» և նրան հրավիրել է Եվրոպայի ամենամեծ մարզադաշտ: Կատալոնիայի մայրաքաղաքում ուրախ են տեսնել «Սամպդորիային», քանի որ հենց այս թիմն է եղել ՉԼ-ում «Բարսայի» առաջին հաղթական եզրափակչի մրցակիցը, երբ «Ուեմբլիում» Ռոնալդ Կումանը լրացուցիչ ժամանակում տուգանայինից հրաշալի գոլ խփեց:

«Սամպդորիայի» դեմ նոր խաղում Էնրիկեի տրամադրության տակ կլինեն բոլորը, բացի Նեյմարից ու Ռաֆինյայից, ովքեր մասնակցում են օլիմպիական խաղերին: Հավանաբար «Բարսայի» հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ: Համենայնդեպս, արդեն հայտարարվել է, որ 3 դարպասապահներից յուրաքանչյուրը 30 րոպե կխաղա: Ֆուտբոլիստներն այնքան էլ շատ խաղային ժամանակ չեն ունենա, յուրաքանչյուրը կփորձի իրեն լավ դրսևորել: Մեսսին ու Սուարեսն էլ կխաղան:

Մի խոսքով, ամեն ինչ գնում է իտալացիների դարպասին մեծ քանակությամբ գոլերի, բայց «Հ1 և ՏՇ 3,5 գոլ» կամ նման այլ խաղադրույքները շատ ցածր գործակիցներ ունեն: Բուքմեյքերները «Բարսայից» խոշոր հաշվով հաղթանակ են սպասում, ես էլ: Հաղթանակի լավ հնարավորությամբ խաղադրույք գտնելու համար պետք է ուշադրություն դարձնել առաջին խաղակեսում ասիական ֆորային: 1,73 գործակից են տալիս «առաջին խաղակեսում «Բարսայի» ասիական ֆորայով (-1) հաղթանակ»-ի համար: Այսինքն, եթե ընդմիջումից առաջ կատալոնացիները հաղթեն 1 գնդակի տարբերությամբ, ապա վերադարձ կլինի: Լավ առաջարկ է, չնայած ավելի լավ է սպասել մեկնարկային կազմերին: Եթե Մեսսին, Սուարեսն ու Բուսկետսը սկզբից խաղան, ապա կարելի է խաղադրույք կատարել, իսկ եթե առաջատարները դաշտում հայտնվեն 2-րդ խաղակեսում, ապա կարելի է ֆորայով «Բարսելոնայի» վրա խաղադրույք կատարել արդեն երկրորդ 45 րոպեների ընթացքում: Հավանաբար Էնրիկեն կփորձի «Սամպդորիայի» հարցերը լուծել ընդմիջումից առաջ, քանզի «Լիվերպուլից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո պետք է հնարավորինս արագ վերականգնվել:

Օրդինար: Հաղթած
Գամպերի գավաթ (ընկերական)
22:30/10 օգս
«Բարսելոնա» — «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ