«Բարսելոնա» — «Ռեալ Սոսյեդադ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 20 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 38-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ գոլառատ խաղում գոլերի փոխանակություն չի լինի:

Իհարկե, եթե խաղը լիներ «Ռեալ Սոսյեդադի» դաշտում, ապա ավելի քիչ կհավատայի կատալոնացիների հաղթանակին: Բայց քանի որ խաղը տեղի է ունենալու «Կամպ Նոու» ստադիոնում, Վալվերդեի թիմը բացահայտ ֆավորիտ է:

Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի «Բարսելոնայի» համար: Թիմն ամեն ինչ կանի, որ Անդրես Ինիեստայի վերջին հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում, և ընդհանրապես, «Բարսելոնայի» կազմում անցնի ամենաբարձր մակարդակով: «Բարսելոնան» կպատռի բոլորին, միայն թե հաղթանակ ապահովի Ինիեստայի համար: Իհարկե, Ինիեստան «Բարսելոնայի» հետ արդեն չեմպիոն է, բայց ցանկալի է, որ «Բարսելոնայում» կարիերան ավարտվի հաղթանակով:

Ինչ վերաբերում է «Ռեալ Սոսյեդադին», ապա այս թիմն արդեն հրաժեշտ է տվել իր լեգենդին՝ Չավի Պրիետոյին, ով ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Սան Սեբաստիանի թիմը «Կամպ Նոուում» լուծելու խնդիր չունի:

Չեմ կարծում, որ «Ռեալ Սոսյեդադն» ինչ-որ բան կկարողանա անել «Նոու Կամպում»: Կանխատեսում եմ «երկուսն էլ կխփեն: Ոչ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 3,67 է:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 38-րդ տուր
22:45/20 մյս
«Բարսելոնա» — «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ