«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
Հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կվերադառնա երկրորդ տեղ, քանի որ «Ժիրոնան» միավորներ է կորցրել։ Չգիտեմ՝ որքանով է դա սկզբունքային կատալոնացիների համար, սակայն այդպիսի ակումբի ֆուտբոլիստները ցանկանում են միշտ հաղթել։ Ընդ որում, այստեղ մրցակիցը հետաքրքիր է։ Բացի այդ, ավելի ցած իջնելու ցանկություն չկա, «Աթլետիկոն» լավ թափ է հավաքել և ընդամենը 3 միավոր է հետ։
«Ռեալ Սոսյեդադը» պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգրի համար։ Բասկերը պետք է գոնե ոչ-ոքի խաղան, որպիեսզի հավասարվեն 6-րդ տեղում գտնվող «Բետիսին»։ «Սոսյեդադը» լավագույն մարզավիճակում չէ վերջին շրջանում, այդ պատճառով բարդ է լինելու։
«Բարսելոնան» զայրացած է այս մրցաշրջանում երկրորդ անգամ «Ժիրոնային» պարտվելուց հետո։ Դժվար թե հանդիպումն արդյունավետ լինի։ Երկուսն էլ խաղացող թիմեր են, սիրում են վերահսկել գնդակը, սակայն պակասում են կոնկրետությունն ու գոլային պահերը՝ հատկապես «Ռեալ Սոսյեդադի» դեպքում։
Ընտրում եմ «Բարսելոնայի» հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 3,5-ից քիչ խաղադրույքը։ 1:0, 2:0, 2:1 հաշիվները հավանական են այս խաղում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: