«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»․ կանխատեսում՝ խաղի ելքի վրա

22:00, 15 օգս 2021
Իսպանիայի Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Ռեալ Սոսյեդադին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն այս խաղից առաջ։ Հյուրերից հանդիպումը բաց կթողնի հարձակման գծի առաջատար Ալեքսանդր Իսակը։ Վնասվածք ունի նաև փորձառու պաշտպան Նաչո Մոնրեալը։ Կատալոնական ակումբի կազմում Լա Լիգայի մեկնարկային խաղին չեն կարողանա մասնակցել Մարկ Անդրե Տեր-Շտեգենը, Սերխիո Ագուերոն, Ուսման Դեմբելեն, Կլեման Լանգլեն, Օսկար Մինգեսան և Ֆրենկի Դե Յոնգը։

«Բարսելոնան» հաղթել է վերջին 5 ընկերական խաղերից 4-ը, իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ 5 խաղից 3-ը։ «Կապտանռնագույնները» հատկապես լավ տեսք ունեին Ժոան Գամպերի գավաթի խաղում, որտեղ 3։0 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին»։ Եթե Ռոնալդ Կումանի թիմը կարողանա նույն մակարդակի խաղ ցուցադրել, ապա այս խաղում, կարծում եմ, հյուրերը ոչ մի շանս չեն ունենա։ «Բարսելոնայի» կազմում փայլում է թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը, որին երեկ երեկոյան հասցրել են հայտավորվել և նա պատրաստ կլինի դուրս գալ դաշտ այս խաղում։

Հյուրերի համար Իսակի բացակայությունը մեծ կորուստ է։ Կարելի է ասել, հարձակման ներուժի կեսը չի լինելու։ Հաշվի առնելով այս վիճակը, չեմ պատկերացնում, թե ինչպես բասկյան թիմը կարող է կանգնեցնել «Բարսելոնային»։

«Ռեալը» հաղթել է իր խաղը, հիմա հերթը «Բարսայինն» է։ Եվ այո, մի զարմացեք, որ Մեսիի մասին խոսք չեղավ։ Ինչպես Ռոնալդ Կումանն է ասում, պետք է հնարավորինս շուտ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մեսին այլևս «Բարսելոնայում» չէ և վերջ։ Կա թիմ, կան ֆուտբոլիստներ, մարզիչներ։ Ակումբում միշտ էլ ամենաբարձր նպատակներն են դրված եղել։

Ընտրում եմ՝ «Բարսելոնայի» հաղթանակ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․68 գործակիցը։

 

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
22:00/15 օգս
«Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ