«Բարսելոնա» – «Ռեալ Սոսիեդադ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 15 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Ռեալ Սոսիեդադ» Իսպանիայի առաջնության 1-ին տուրի հանդիպման վերաբերյալ:

«Մեսիից հետո կյանք կա՞» հարցադրումն այս օրերին դարձել է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների համար գլխավորը: Ընդամենը 10 օրվա ընթացքում այս ակումբի երկրպագուների համար «աշխարհը փուլ եկավ». փակվեց մի պատմություն։ Բայց հիմա ժամանակն է գրել նորը։ Այո, առանց Լեոյի, բայց պետք է։ Մանավանդ, որ մրցակիցն էլ այնպիսին է, որ կարելի է անել առանց նյարդայնանալու։

«Ռեալ Սոսիեդադը» նախորդ մրցաշրջանում վերջապես հասավ իր նպատակներից մեկին. նվաճեց բաղձալի տիտղոս՝ ակումբային թանգարան բերելով Իսպանիայի 2019/2020 մրցաշրջանի գավաթը։ Այսքանով բասկերի հաջողությունը նախորդ մրցաշրջանի տեսանկյունից ավարտվում են։ Գործնականում, Իմանոլ Ալգուասիլի տղաները եվրագավաթային ուղեգիր չպետք է նվաճեին, սակայն իրենց կամքից անկախ մրցաշրջանի վերջնամասն ուժեղ անցկացրին ու մազով հայտնվեցին Եվրոպա լիգայում։

«Բարսայի» համար ամեն ինչ քիչ, թե շատ լավ էր ընթանում. տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը ձեռք բերեց Սերխիո Ագուերոյին, Էրիկ Գարսիային ու Մեմֆիս Դեպային, բայց հետո սկսվեց դժոխքը։ Նախ ակումբի ֆինանսական հսկայական խնդիրները թույլ չտվեցին սկզբից գրանցել նորեկներին, այլ այդ հարցով տառապել մինչև այս օրեր։ Հետո եղավ նշածս իրադարձությունը. Մեսին գնաց Փարիզ։ Բայց երկրպագուները սպասում են, որ այս տարի Կատալոնիայի սրտում կաշխատի «Յուինգի թեորեմը»՝ թիմի լավագույն խաղացողը չի խաղում, մյուսները օգտվում են դրանից ու ցույց են տալիս իրենց ամբողջ վարպետությունը։

Բայց վարպետություն ցույց տվող պիտի լինի «Բարսայում»։ Թիմի լազարեթում հիմա շունը տիրոջը չի ճանաչում։ Դեմբելեն չկա, Լանգլեն չկա, նրանց են միացել նաև Դե Յոնգնը, Տեր Ստեգենը, Մինգեսան ու դժբախտ Ագուերոն։ Ամեն ինչ մնում է Մեմֆիս Դեպայի և Անտուան Գրիզմանի ուսերին։ Այնպես չէ, որ բասկերը չունեն կորուստ։ Թիմի հարձակման գծի գլխավոր հույս Ալեքսանդր Իսակն ունի մկանային խնդիր։ Նրա պես խաղը բաց կթողնեն նաև Նաչո Մոնրեալն ու Էնրիկո Սուբելդիան։

«Բարսելոնայի» հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում, մանավանդ, որ խաղը կկայանա հենց «Կամպ Նոու» ստադիոնում։ «Կապտանռնագույններն» ունեն շատ բան ապացուցելու։ Բայց 1,7 գործակիցը մի տեսակ քիչ է։ Առաջարկում եմ «Բարսայի» հաղթանակը խաղարկել -1 հանդիկապով։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:00/15 օգս
«Բարսելոնա» – «Ռեալ Սոսիեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ