«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 06 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 36-րդ տուրի տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում կատալոնացիների (-2) ֆորայով հաղթանակի վրա:

Բացառիկ երևույթներից է, երբ Մադրիդի «Ռեալը» ամբողջովին չի տրամադրվում «Էլ կլասիկոյին», այլ իր ամբողջ ուժերը կենտրոնացրել է Չեմպիոնների լիգայի երրորդ տարին անընդմեջ եզրափակչի վրա։

Էլ կլասիկոյից առաջ իրավիճակը շիկացրել են մադրիդցիները, ովքեր հրաժարվել են չեմպիոնական միջանցք բացել «Բարսելոնայի» համար։ Թեպետ նրանք պարտավոր են դա անել նախապես որոշված օրենքների համաձայն, բայց ինչևէ, էլ ինչ էլ կլասիկո, եթե այնտեղ չլինի նյարդային պայքար, շիկացած ու թեժացած կրքեր։

Զինեդին Զիդանը, ըստ իսպանական պարբերականների, բավականին մեծ փոփոխություններ է կատարելու թիմի մեկնարկային կազմում։ Այնպես որ բոլոր ուժեղագույններին մենք չենք տեսնի։ Կոնկրետ ես հակված չեմ հավատալու այս տարբերակին, որովհետև էլ կլասիկոն մնում է էլ կլասիկո, և այստեղ սկզբունքային մրցակցին հաղթելը թերևս ամեն ինչից կարևոր է։

Կարծում եմ՝ «Բարսելոնան» դեմ չի լինի փչացնել «Ռեալի» տրամադրությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ։ Իմ կարծիքով անցել են այն ժամանակները, երբ այս թիմերի մեջ խաղերը ավարտվում էին գոլազուրկ ոչ ոքիով, որովհետև այս թիմերը գոնե զուտ փիառի համար գոլառատ խաղեր են պարգևում երկրպագուներին։

Այն, որ երկու թիմերն էլ կհասնեն հաջողության գրեթե համոզված եմ։ Ավելին՝ ես կարծում եմ, որ նվազագույնը երեք գնդակ կխփվի խաղում։ Եվ այսպես իմ խաղադրույքն է երկուսն էլ կխփեն և տոտալ շատ (2,5)-ից։

 

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2017-18․ 36-րդ տուր
22:45/6 մյս
«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ