«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

19:15, 03 դկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 14-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց հաղթանակի կհասնի կատալոնական թիմը: 

https://youtu.be/exRetjYvji4

Էլ Կլասիկո. կարելի է երկար պատմել «Ռեալի» և «Բարսելոնայի» հարաբերությունների պատմության մասին: Կարելի է մեծ քանակությամբ վիճակագրություններ անցկացնել, ուսումնասիրել թվերը և ուշադրություն դարձնել ինչ-որ փաստացի կետերի: Բայց Էլ Կլասիկոն, արդեն ոչ մեկ անգամ ասել եմ, պատմություն է ինքն իրենով: Այսինքն՝ նախորդ բոլոր խաղերը, բոլոր հանդիպումները, որոնք խաղացվել են նախորդ տուրում կամ դրանից մեկ շաբաթ առաջ, ինձ թվում է, ոչ մի տեսակի նշանակություն չունեն, քանի որ Էլ Կլասիկոն այսպես A4 ֆորմատի մաքուր թուղթ է և գրվում է պատմության մի նոր գլուխ:

Իհարկե, պետք է հաշվի առնել թիմերի ներկայիս վիճակը: Իհարկե, պետք է հաշվի առնել վնասվածքները: Իհարկե, «Ռեալին» առանց Կրոսի ու Բեյլի հեշտ չի լինի: Իհարկե, «Բարսելոնան» հիմա ոչ լավագույն վիճակում է, եթե նույնիսկ երկրորդ կազմով գավաթում չի կարողանում հաղթել «Էրկուլեսին»:

Բայց կա մրցաշարային աղյուսակ, կա ինտրիգ: Սա գլխավոր հաստատունն է, որից, հավանաբար, կարելի է հիմնվել, քանի որ -6-ը Կատալոնիայի համար, հասկանում եք, դա այնպիսի ցուրտ է, որ մարդիկ իրապես կարող են այնտեղ սառել: Կատալոնիան այդպիսի սառնամանիքի սովոր չէ: -6-ը մրցաշարային աղյուսակով խոսում է այն մասին, որ եթե «Բարսան» հաղթի այս հանդիպումը կամ նույնիսկ ոչ-ոքի խաղա, ապա տարածությամբ դեռ իրական կլինի հասնել մադրիդցիներին, իսկ ահա եթե «Ռեալը» հաղթի, ապա -9-ը, ինձ թվում է, առաջին շրջանում, առաջնության երրորդ մասում դա անելը շատ դժվար կլինի:

Այդ պատճառով «Բարսելոնայի» համար, կարելի է ասել, որ խաղն առանցքային է: Կարելի է ասել, որ «Ռեալի» համար ևս հանդիպումն առանցքային է: Զիդանը կարողանում է «Բարսելոնայի» դեմ խաղալ պաշտպանությունից: Դա մենք տեսանք նախորդ մրցաշրջանում, երբ «Ռեալը» վերջնամասում պատժեց «Բարսելոնային»:

Ինչպես կլինի հիմա, չգիտեմ: «Բարսելոնան» խայտառակ վատն էր «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում: Դե դա ընդհանրապես պատմականորեն անհարմար ուղևորություն է «Անոետա»` «Բարսելոնայի» համար ամենաանհյուրընկալ մարզադաշտերից, ինչպես որոշ ժամանակ «Ռեալի» համար Լա-Կորունյան և «Ռիազորն» էին:

Ես առաջնությունում ինտրիգի կողմն եմ: Ափսոս, իհարկե, որ մենք Իսպանիայի առաջնությունը դեռևս չենք ցուցադրում: Դեռևսն այստեղ կարևոր բառ է: Ինտրիգի կողմն եմ այն պահով, որ -6-ը շատ ցուրտ է, -3-ն այդուհանդերձ՝ ավելի տաք: Եվ ինձ թվում է, որ վատ խաղին պետք է հաջորդի լավը, և առաջնության ինտրիգի համար ավելի հետաքրքիր կլիներ, եթե «Ռեալը» չհաղթեր առաջնությունն արդեն առաջին շրջանում, որպեսզի «Բարսելոնան» թեկուզ ինչ-որ ինտրիգ վերադարձնի Իսպանիայի առաջնությանը:

«Բարսելոնան» այժմ թիմային խաղով «Ռեալին» դժվար թե կարողանա հաղթել, բայց ակումբում կա այս MSN հիանալի եռյակը, որը կարող է արդյունք ապահովել: Մեսսին խփում է, նույնիսկ «Սոսյեդադի» հետ վատ հանդիպմանը խփեց, Մեսսին արդյունք ապահովեց «Սելթիկի» հետ խաղում: Նեյմարն ուղղակի լավ մարզավիճակում է: Դա նկատելի է, նա ակնհայտ առանձնանում է: Սուարեսը մոռացել է գոլի համը, բայց լիովին հնարավոր է, որ Էլ Կլասիկոյում աշխատի այդ համը վերադարձնի: Այդ պատճառով ինձ թվում է, որ «Բարսելոնան» պետք է հաղթի: Մաքուր ինտուիտիվ մակարդակով, քանի որ Էլ Կլասիկոյում շատ բարդ է կանխատեսում տալ՝ ելնելով գործերի ներկայիս դրությունից: Ինտուիտիվ, ինձ թվում է, որ «Բարսելոնան» պետք է այս խաղում հաղթի «Ռեալին»:

Ընդհանրապես, Զիդանի օրոք, մենք արդեն նշել ենք դա, «Ռեալը» չի պարտվում նախորդ մրցաշրջանի մադրիդյան դերբիից: Դա շատ և շատ երկար շարք է: Հետևաբար «Ռեալին» կարելի է մի փոքր կանգ առնել: Պարտությունը լիովին հնարավոր է այս խաղում:

«Երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակն այս խաղում առաջարկվում է ինքն իրենով, քանի որ պատմականորեն և վիճակագրությամբ թիմերը միմյանց հաճախ են խփում: Ընդհանրապես, վերջին ժամանակներս միայն մեկ անգամ, երբ «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթեց 4:0 հաշվով, թիմերը չեն փոխանակվել գոլերով:

Բայց ահա եթե խոսենք այն մասին, որ «Բարսելոնան» կհաղթի, և, ամենայն հավանականությամբ, երկու թիմերն էլ գոլ կխփեն, կարծում եմ, որ «Բարսելոնայի» հաղթանակն այն տարբերակով, որ ակումբը գոլ կխփի և բաց կթողնի, լիովին իրական է ու տրամաբանական այս խաղում:

Winline-ի կայքում այդքան էլ վատ գործակից չէ այս իրադարձության վրա: Ընդհանրապես, «Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է. հաղթանակը գնահատվում է 1,80: Ինձ թվում է, որ դա շատ սխալ է ու ցածր: «Ռեալի» հաղթանակը գրեթե 4 է, ոչ-ոքին՝ գրեթե 4, «Ռեալի» (0) ֆորայով հաղթանակը՝ 3: Դա, գիտեք, «Ռեալից» այսպիսի տարբերակով խաղալ կարելի է փորձել, քանի որ «Ռեալի» վրա հազվադեպ են այսպիսի գործակիցներ տալիս: Բայց կրկնում եմ, որ ինտուիտիվ ինձ թվում է, որ «Բարսելոնան» պետք է հաղթի այս խաղում: Winline-ում 2,85 գործակցով Էլ Կլասիկոյում «Բարսելոնայի» հաղթանակն ու երկու թիմերն էլ գոլ կխփեն» Կոնստանտին Գենիչից: Չաո!

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 14-րդ տուր
19:15/3 դկտ
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ