«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

00:00, 14 օգս 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ, ինչպես նաև Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Իսպանիայի 2017 թվականի սուպերգավաթի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա առաջարկում է միանգամից երեք խաղադրույք կատարել:

https://www.youtube.com/watch?v=gJxl3KEQ1eg

Ողջույն:

Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ և սա Իսպանիայի սուպերգավաթի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» խաղի կանխատեսումն է` երկու կայանալիք խաղերից առաջինինը:

Կարծում եմ, որ «Բարսելոնան» իրավունք ունի այս մեծագույն խաղին նայել լավատեսությամբ, քանի որ կապտանռնագույնները բավականին լավ տպավորություն են թողել այս միջմրցաշրջանի ընթացքում: Ընդհանուր առմամբ ես նկատել եմ, որ այն թիմերը, որոնց մարզում է Էռնեստո Վալվերդեն, մրցաշրջանի մեկնարկում եթե չեն լինում իրենց լավագույն մարզավիճակում, ապա մոտենում են մեկնարկին բավականին լավ վիճակով: Հերիք է հիշել, թե ինչպես «Բիլբաոն» հենց նույն Վալվերդեի գլխավորությամբ հաղթեց «Բարսելոնային» սուպերգավաթի առաջին խաղում երկու տարի առաջ:

Եվ խնդրեմ հիմա «Բարսելոնան» հուլիսին և արդեն օգոստոսին բավականին լավ է նայվում: «Չեմպիոնների միջազգային գավաթում» «Բարսելոնան» տարավ երեք հաղթանակ, բոլորը հիմնական ժամանակում և բոլորն էլ գրանդ ակումբների դեմ պայքարում.«Ռեալի» նկատմամբ 3-2, «Յունայթեդի» և «Յուվեի» նկատմամբ ինչպես նաև: Բացի դրանից «Բարսելոնան» նաև հաղթեց բրազիլական «Շապեկոէնսեին» 5-0 հաշվով մրցաշրջանում «Նոու Կամպում» կայացած առաջին խաղում:

Ինչ վերաբերում է «Ռեալին», թիմը ընդհանուր առմամբ վատ հանդես եկավ միջմրցաշրջանում:«Չեմպիոնների միջազգային գավաթում» պարտություններ էին. բնականաբար չէր խաղում Կրիշտիանու Ռոնալդուն, բայց հիմա նա վերադարձել է, բայց ես կարծում եմ, որ Զիդանի ներկայիս «Ռեալը» իր լավագույն մարզավիճակին կհասնի մի փոքր ավելի ուշ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սեփական երկրպագուների ներկայությամբ և մեծ մոտիվավիայով «Բարսելոնան» կարող է հաղթել: Բնական է, որ երկխաղյա դիմակայությունում 2-1 կամ 3-2 հաշիվներ են, որոնք «Ռեալին» այդքան էլ չեն տխրեցնի: Դրա համար առաջին խաղադրույքը, որը ես առաջարկում եմ Բարսելոնայի հաղթանակն է 2-ից բարձր գործակցով: Կարելի է ապահովության համար վերցնել «Բարսելոնայի» հաղթանակ 0 ֆորայով» խաղադրույքը՝ 1.56 գործակցով:

Երկրորդ և երրորդ կանխատեսումները իմ կողմից ստանդարտ են կլասիկոների համար: Սպասում եմ ես մեծ քանակության գոլեր այդ իսկ պատճառով ես գնում եմ իմ հին ստրատեգիայի հետևից` հավատալով, որ երկու թիմերն էլ կխփեն առաջին կեսում և երկու թիմերն էլ կխփեն երկրորդ կեսում: Գործակիցները համապատասխանաբար 3,0 և 2,3: Այս խաղադրույքը մեզ կտա այն, որ եթե այս խաղադրույքներից գոնե մեկը ստացվի, ապա այն արդեն կվերացնի երկրորդ խաղադրույքի պարտությունը: Օրինակ ես նման խաղադրույք էի առաջարկել նաև երբ թիմերը խաղալու էին Մայամիում: Այնտեղ առաջին կեսում թիմերը 2-2 խաղացին, իսկ երկրորդում խփեց միայն «Բարսելոնան», բայց համենայն դեպս, եթե խաղադրույք կատարելու գումարը հավասար բաշխես երկու թիմերն էլ կխփեն 1-ին կեսում և երկու թիմերն էլ կխփեն երկրորդ կեսում խաղադրույքների վրա, ապա դա լավ միջոց է, որ կսպասվի արդյունավետ խաղ: Պաշտպանական գիծը երկու թիմերի մոտ էլ այնպես ուժեղ չէ, ինչպես հարձակման գիծը: Եվ չնայած Նեյմարի հեռանալուն, ես կարծում եմ, որ «Բարսելոնան» կարող է շատ խփել իր երկրպագուների աջակցության ներքո:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի սուպերգավաթ
00:00/14 օգս
«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Իսպանիայի սուպերգավաթ
00:00/14 օգս
«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Իսպանիայի սուպերգավաթ
00:00/14 օգս
«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ