«Բարսելոնա» – «Ռեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 12 հնվ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Ռեալ» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Իսպանիայի Սուպերգավաթը 4 թիմերի մինի մրցաշար է, որտեղ խաղում են գործող չեմպիոնը, գործող գավաթակիրը և թիմեր, որոնք նախորդ մրցաշրջանում ինչ-որ արդյունքի են հասել:

Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ առաջին խաղում մրցելու են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: «Արքայական ակումբը» փայլուն մարզավիճակում է և դիմակայության գլխավոր ֆավորիտն է:

Չավիի գալուց հետո կատալոնացիների խնդիրները դեռ չեն վերացել: «Բարսելոնան» առայժմ չի կարողանում կարգավորել խաղը և որակյալ գործել հարձակման գծում: Միգուցե Ֆերան Տորեսը, որն, ամենայն հավանականությամբ, նորամուտը կնշի այս խաղում, և վնասվածքից ապաքինված Պեդրին որոշակի բազմազանություն մտցնեն «Կապտանռնագույնների» հարձակման գծում:

Վերջին շրջանում «Ռեալը» հաջող է հանդես գալիս «Բարսելոնայի» հետ խաղերում: Մադրիդցիները 4 անընդմեջ հաղթանակ են տարել:

«Բլաուգրանան» դժվար թե կարողանա պրեսինգ կիրառել և ճնշել մրցակցին, որովհետև «Ռեալը» բարձրակարգ պաշտպանների շնորհիվ հիանալի է կարողանում դուրս գալ պրեսինգից: «Բարսան» ավելի զգույշ կգործի: Այստեղ հարցն այն է, թե ով առաջինը գոլ կխփի: Եթե Չավիի թիմը բացի հաշիվը, ապա ավելի հեշտ կլինի, իսկ եթե առաջինը հաջողության հասնի «Ռեալը», ապա «Բարսելոնայի» համար անչափ դժվար կլինի:

Այնպես որ, ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2-3 գոլ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի Սուպերգավաթ
23:00/12 հնվ
«Բարսելոնա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ