«Բարսելոնա» – «Ռեալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 19 մրտ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Այս ուիքենդին Կլասիկո կա, իսկ դա նշանակում է, որ կրկին կխամրեն մյուս առաջնությունների խաղերը: Սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, քանի որ Հայաստանում «Բարսելոնայի» և «Ռեալի» երկրպագուներ ավելի շատ կան, քան մյուս բոլոր թիմերինը միասին: Հետևաբար, մեր երկրի ֆուտբոլասեր հասարակությունը կիրակի կեսգիշերին գամվելու է հեռուստաէկրաններին: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ զուգահեռ մի փոքր չվաստակել: Փորձեմ այս հարցում օգտակար լինել:

Գաղտնիք չէ, որ իսպանական գրանդներն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում: Բացառություն է լինում, երբ «Ռեալը» խաղում է Չեմպիոնների լիգայում: Իսկ Լա լիգայում «Արքայական» ակումբը լավ արդյունքներ չի գրանցում և իր առաջիկա մրցակցին այս պահին զիջում է ինը միավոր: Հնարավո՞ր է հետ բերել այդ հանդիկապը. այսպես պատասխանեմ՝ երբ խոսում ենք «Ռեալի» մասին՝ անհնարին ոչինչ չկա: Բայց, դժվար է հավատալ, որ մադրիդցիները կկարողանան վերադառնալ. անգամ եթե հաղթեն Կատալոնիայի մայրաքաղաքում: Չափազանց ամուր է այսօրվա «Բարսայի» պաշտպանությունը: Եվ եթե ամենասկզբունքային մրցակցի հետ մրցավեճում դա չաշխատի, ապա մյուս խաղերում Չավիի թիմը պետք է որ իր միավորները հավաքի:

«Ռեալը», ի տարբերություն «Բարսելոնայի», շարունակում է հանդես գալ եվրագավաթում: Կառլո Անչելոտիի թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կխաղա «Չելսիի» հետ, բայց այդ դիմակայությանը դեռ ժամանակ կա: Հիմա կարելի է հանգիստ կենտրոնանալ ներքին գործերի վրա: Ի դեպ, Մադրիդը «Բարսելոնայի» հետ խաղալու է նաև գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, որտեղ առաջին խաղում տանը պարտվել է: Ո՞ր մրցաշարին տալ նախապատվությունը. սա Կառլո Անչելոտիի՝ այս պահին գլխավոր գլուխկոտրուկն է: Հակված եմ հավատալ, որ իտալացի մասնագետը կընտրի Չեմպիոնների լիգան:

Իսկ «Բարսան» բացառիկ շանս ունի, ըստ էության անհաջող մրցաշրջանում, տիտղոս/ներ նվաճելու: Եթե դա տեղի ունենա, ապա մրցաշրջանը կատալոնացիների համար եզակի կլինի: Թիմը դավաճանել է իր գլխավոր սկզբունքին՝ համակրելի ֆուտբոլ խաղալուն, կողքից սեղմում են նախկին ղեկավարների «մեղքերը», իսկ Չավին ինչ-որ կերպ համարձակվում է հաղթել: Հիմնականում 1։0 հաշվով, բայց հաղթում է: Չնայած «Ռեալի» տրամադրվածությանն ու հաղթելու խիստ կարիքին, կարծում եմ, որ այս դիմակայությունում էլ «Բարսելոնային» կհաջողվի «չորացնել» խաղը: Դրան կարող է խանգարել միայն հյուրերի արագ գոլը, մյուս պարագաներում սցենարը պետք է որ չզարմացնի: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել ոչ գոլառատ խաղի տարբերակը, անգամ եթե առանց գոլերի ֆուտբոլ նայելն այդքան հետաքրքիր չէ: Ու թող հաղթի Ձեր սիրած թիմը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:59/19 մրտ
«Բարսելոնա» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ