«Բարսելոնա» – «Ռեալ»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:15, 24 հկտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն բոլորին․

Ահա և եկավ «Էլ Կլասիկոյի» հերթը։ Համաձայն եմ, դա արդեն այնպես չի հնչում, ինչպես տասը տարի առաջ։ Այն արդեն չունի այն փայլը, ինչ տասը տարի առաջ։ Պատահական չէ, որ մյուս առաջնություններն իրենց թոփ խաղերի ժամերը չեն փոխել իսպանական սուպերդիմակայության հետ «չբախվելու» նպատակով։ Բայց «Բարսելոնային» ու «Ռեալին» դա շատ չի մտահոգում։ Նրանք ունեն իրենց հաշիվներն անկախ զբաղեցրած դիրքից ու մարզավիճակից։

Հերթական առճակատմանը թիմերը մոտենում են տարօրինակ պայմաններում։ Լա լիգայի մեկնարկից ինը տուր անց երկուսից ոչ մեկն առաջատար չէ և հեռու է չեմպիոնական խաղից։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում էլ իսպանական գրանդերի գործերը հալած յուղի պես չեն գնում։ Եթե համեմատենք նրանց խաղը հենց այս պահին, ապա ավելի ձևավորված տեսք ունի «Արքայական» ակումբը։ Կառլո Անչելոտին հստակ պատկերացում ունի իր մեկնարկային կազմի և մարտավարության վերաբերյալ։ Իրականացնել մտահղացումները ոչ միշտ է ստացվում, բայց իր առջև դրված խնդիրներն իտալացին լուծում է։ Ռոնալդ Կումանի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հոլանդացին մի քանի անգամ հեռացվելու շեմին էր, ու դա «Բարսելոնայի» ղեկավարության անհամբերությունից չէր։ «Կապտանռնագույնների» խաղը կարծես զրոյից է հավաքվում։ Մինչև հիմքը քանդված հզոր կառույցը փորձում է ուշքի գալ, ինչպես կոմայից արթնացած մարդը։

Այս գործընթացում կատալոնացիներին բախտը մի փոքր ժպտաց։ Մի քանի առաջատար խաղացողներ հիվանդասենյակից դուրս գրվեցին ճիշտ ժամանակին։ «Կլասիկոյին» պատրաստ չեն միայն Պեդրին, Արաուխոն և Դեմբելեն։ Բոլոր թերություններով հանդերձ թիմերն ունեն իրենց ակընհայտ ուժեղ կողմերը։ Բոլորին է հետաքրքիր Ֆաթի – Վինիսիուս, Տեր Շտեգեն – Կուրտուա կամ Բուսկեթս – Կազեմիրո դիմակայությունները։ Հետաքրքիր է նաև, թե ով և ինչպես է դիմակայելու Բենզեմայի մեծությանը։ Ֆրանսիացին այս առումով «Կլասիկոներում» միայնակ է մնացել։ Այդուհանդերձ, «Բարսայից» ու «Ռեալից» գրչավիչ ու «սրտանց» ֆուտբոլ ակնկալելու իրավունք ֆուտբոլասերներն ունեն։

Վստահ եմ, որ հաղթանակի համար թիմերը կանեն շատ բան, այդ թվում գոլեր կխփեն։ Բայց արդյունքը կլինի ոչ ոքի։ Հենց արդյունավետ ոչ ոքի էլ առաջարկում են ընտրել։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
19:15/24 հկտ
«Բարսելոնա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ