«Բարսելոնա» – «Ռեալ»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 12 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Իսպանական ֆուտբոլում մեկ մրցաշրջանի ընթացքում «Էլ Կլասիկոների» թիվն ավելացնելու լավ մեթոդ են մշակել: Երկրի Սուպերգավաթի խաղարկությունը դարձել է մինի մրցաշար, որի չորս մասնակիցների թվում «Բարսելոնան» և «Ռեալը» լինում են 90 տոկոս հավանականությամբ: Եվ եթե անցած խաղարկությունում իսպանական գլխավոր թիմերը միմյանց չհանդիպեցին («Ռեալը» կիսաեզրափակիչում պարտվեց «Աթլետիկին»), ապա այս տարի սպասելու կարիք չկա: Վիճակահանությունը Կատալոնիայի և Մադրիդի առաջին թիմերին մրցակից դարձրեց արդեն կիսաեզրափակիչում:

Ստեղծված իրավիճակում դժգոհ կարող է լինել միայն «Բարսան»: Գրեթե զրոյից թիմ հավաքող Չավիի համար «Կլասիկոն» ամենևին տեղին չէ: Եթե պայմանական «Գրանադային» կարելի է չհաղթել ու դա համարել կայացման գործընթացի մի մաս, ապա «Ռեալն» այն մրցակիցը չէ, որի հետ խաղում կարելի է փորձարկումներ անել կամ որից կրած պարտությունը կարելի է հեշտությամբ մարսել: Լա լիգայի հանդիպումները ցույց են տալիս, որ այսօրվա «Բարսելոնան» մեկ խաղակեսի թիմ է: Կամ շատ երիտասարդ, կամ արդեն պատկառելի ֆուտբոլային տարիքով խաղացողները չեն կարողանում մեկ մարմին լինել 90 րոպեի ընթացքում: Դա բերում է սակավագոլության և հաճախակի սայթաքումների: Գումարած, բազմաթիվ վնասվածքները, որոնք պարզապես հետապնդում են «Կապտանռնագույններին»: Եվ այս պարագայում, հավերժական մրցակցի հետ հանդիպումը լրացուցիչ հոգեբանական ճնշում է Չավիի թիմի վրա:

Մադրիդցիները, հակառակը, փայլուն ընթացքի մեջ են և սկզբունքային մրցակցին ևս մեկ անգամ հաղթելուց չեն կարող հրաժարվել: Կառլո Անչելոտին արդեն երրորդ երիտասարդությունն է պարգևել իր կիսապաշտպանության հենասյուներին, իսկ առջևի գծում մրցակիցներին չեն նկատում Բենզեման և Վինիսիուսը: Այնպես որ, այս կիսաեզրափակիչն ունի բացահայտ ֆավորիտ:

Իսկ ամենաշահողն այս իրավիճակում երկրպագուներն են. հատկապես նրանք, ովքեր Սաուդյան Արաբիայում են: Տոմսերը վաճառվել են ռեկորդային արագությամբ, և իսպանական հսկաներն աջակցության պակաս չեն ունենա:

Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա սա այն դեպքն է, երբ երկար մտածելու կարիք չկա: «Ռեալի» ուղիղ հաղթանակը բավականին բարձր գործակից ունի: Նման պարագայում չի կարելի առիթից չօգտվել ու չթեթևացնել ավանդական «ծանր» հունվարը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ
23:00/12 հնվ
«Բարսելոնա» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ