«Բարսելոնա» – «Ռեալ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Եվրոպայի թոփ ակումբները շարունակում են իրենց ամերիկյան շրջագայությունը, որի ընթացքում Միացյալ Նահանգների ֆուտբոլասերներն ականատես են լինում մի շարք հնչեղ դիմակայությունների: Որպես կանոն, ամռանը բաժին է հասնում նաև մեկ իսպանական սուպերկլասիկո: Բացառություն չէ նաև այս ամառը: «Ռեալն» ու «Բարսելոնան» «ընկերական» խաղի շրջանակում կմրցեն Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում:
Նման հանդիպումները թեև մեծ ուշադրության են արժանանում և գրավում բազմահազար ամերիկացիների ու զբոսաշրջիկների, թիմերի մարզիչների համար կրում են փորձարարական բնույթ: Երկու խաղակեսում դաշտում հայտնվում են թիմերի հայտացուցակում գտնվող բոլոր ֆուտբոլիստները, իսկ արդյունքը հաճախ մղվում է երկրորդ պլան: Բայց Կատալոնիայի և Մադրիդի հակամարտությունը շարունակում է պահպանել սկզբունքայնությունը ցանկացած պարագայում:
Առայժմ «Ռեալն» ավելի վստահ է անցկացնում իր հավաքը: Կամային հաղթանակը «Միլանի» նկատմամբ տպավորիչ էր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում իրենց փայլուն դրսևորեցին նորեկներ Ջուդ Բելինգեմն ու Խոսելուն, որոնց մեկական գոլն ապահովեց Կառլո Անչելոտիի թիմի վստահ հաղթանակը:
«Բարսելոնան», ֆուտբոլիստների ստամոքսային թունավորման պատճառով, ստիպված էր չեղարկել «Յուվենտուսի» հետ խաղը, իսկ «Արսենալի» հետ մրցավեճում թեև կատալոնացիները երեք գոլ խփեցին, բայց բաց թողեցին հինգը: Նաև հաշվի առնելով թիմերի կայունության մակարդակն ու կազմերի խորությունը, «Արքայական» ակումբը երկաթե ֆավորիտ է թվում: Սակայն չեմ ցանկանա «Ռեալի» վստահ հաղթանակը խորհուրդ տալ, որովհետև «Բարսելոնան» միշտ ծանր պահերին կերպարանափոխվում է հենց ամենասկզբունքային մրցակցի հետ խաղերում:
Փոխարենը, աչք է շոյում գոլառատ հանդիպման մասին խոսող գործակիցը: Նման խաղերում գոլերի պակաս չի զգացվում, իսկ որ «Բարսան» և «Ռեալը» միասին առնվազն չորս գոլ կխփեն, գրեթե չեմ կասկածում:
Այնպես որ, գնեք պոպկորնն ու գամվեք հեռուստացույցին՝ ակնկալելով գոլառատ «Էլ կլասիկո»: Բոլորիդ հաղթական դիմակայություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: