«Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 13 օգս 2022
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Վերջապես մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը: Այսօր խոսելու եմ «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» հանդիպման մասին:

«Ռայոն» լավ և ամուր թիմ է, որը նախորդ մրցաշրջանում տեղ գրավեց մրցաշարային աղյուսակի միջին հատվածում ու եթե հիշում եք, հաճախ էր նյարդայնացնում առաջատարներին:

«Ռայոն» լավ անցկացրեց մինչմրցաշրջանային հատվածը՝ ոչ-ոքի խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հարձակման կրակագծում գործում է Ռադամել Ֆալկաոն, որը ահռելի փորձ ունի:

Բայց «Բարսան» Չավիի գլխավորությամբ վերածնունդ է ապրում: Կատալոնական ակումբում շարունակում է փայլել երիտասարդ Պեդրին, կա նաև տաղանդավոր Դեմբելեն, իսկ վերջերս Կատալոնիա տեղափոխվեց Ռոբերտ Լևանդովսկին, որը փորձելու է ապացուցել իր բարձր կարգը: Կարծում եմ՝ «Բարսան» հեշտ հաղթանակ կտանի և նվազագույնը 3 գոլ կխփի:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/13 օգս
«Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ