«Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 13 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» Իսպանիայի առաջնության 1-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Նոր մրցաշրջանից առաջ կատալոնական ակումբը դարձավ տրանսֆերային շուկայի ամենավառ ներկայացուցիչները մեկը։ Բացի Ռոբերտ Լևանդովսկուց, «Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի և «Չելսիի» հենասյուներից մեկի՝ Անդրեաս Քրիստինսենի հետ, Կատալոնիա է ժամանել նաև «Միլանի» փոխավագ Ֆրանկ Կեսյեն։ Նոր մրցաշրջանում թիմի հայտնությունը պիտի լինի «Լիդսից» եկած եզրային հարձակվող Ռաֆինյան: Պետք է ասել, որ «Բարսան» հիմա շատ հզոր է թվում: Կարծես թե Մադրիդի «Ռեալը» կրկին իսկապես ուժեղ մրցակից կունենա Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում։ Առաջին տուրում լուրջ փորձության կենթարկվի «Ռայո Վալեկանոն»։

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնան» մի քանի ընկերական հանդիպում անցկացրեց և ոչ մեկում չպարտվեց։ Հարկ է նշել նույն՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակը, «Յուվենտուսի» հետ 2։2 հաշվով ոչ-ոքին, ինչպես նաև 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակը մեքսիկական «Պումասի» նկատմամբ։

Անցած մրցաշրջանում «Ռայոն» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ տեղը և դուրս եկավ Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Բետիսին»։ Այս արդյունքներն, ըստ երևույթին, լիովին գոհացրել են «Ռայոյի» ղեկավարությանը, ինչի շնորհիվ չփոխվեց մարզիչն այս ընթացքում։ Մերձմադրիդյան թիմը երրորդ մրցաշրջանն անընդմեջ կշարունակի մարզել Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին պաշտպան Անդոնի Իրաոլան:

«Ռայո Վալեկանոն» Լա Լիգայի ամենաաղքատ ակումբներից մեկն է, ուստի վերջին նախամրցաշրջանային ամառը մերձմադրիդցիների համար նշանակալից տրանսֆերներով աչքի չընկավ: Ձեռքբերումներից կարելի է նշել միայն «Ատլետիկի» կիսապաշտպան Ունաի Լոպեսին և «Էսպանյոլից» «Ռայո» տեղափոխված գերփորձառու դարպասապահ Դիեգո Լոպեսին։

«Բարսելոնան» ուժեղ է եղել ընկերական խաղերում, և հավանական է, որ Լևանդովսկին, Կունդեն և մնացածները կսկսեն արդյունք տալ հենց առաջին տուրից: Ավելին. արդեն նախորդ մրցաշրջանի վերջում պարզ էր, թե ինչ առաջընթաց է գրանցել Չավին «Կապտանռնագույնների» ղեկին։ Հենց առաջին խաղում «Բարսան» անշուշտ 3-4 գնդակ կուղարկի համեստ «Ռայո Վալեկանոյի» դարպասը՝ հաստատելով մրցաշրջանի մեկնարկի իրենց ամենալուրջ մտադրությունները:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:00/13 օգս
«Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ