«Բարսելոնա» — «ՊՍԺ». Երվանդ Հակոբյանի կանխատեսումը

23:45, 08 մրտ 2017
Yerkir.am-ի մարզական լրագրող Երվանդ Հակոբյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» — «ՊՍԺ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա հավատում է «Բարսելոնայի» պատմական քամբեքին:

Առաջին խաղում «Բարսելոնայի» կրած պարտությունն անակնկալ էր շատերի համար, սակայն փարիզյան թիմի ֆուտբոլիստները ոչ միայն կարողացան հաղթել, այլ շատերի կարծիքով վճռեցին նաև դիմակայության ելքը: Ամեն դեպքում, չլինելով «Բարսելոնայի» երկրպագու, կարծում եմ, որ կատալոնացիները կկարողանան գերմարդկային ջանքեր գործարդրել և հետ բերել կորցրածը: Չեմ ցանկանում «ՊՍԺ»-ին համեմատել Պրիմերայի միջակ թիմերի հետ, սակայն Լա լիգայի վերջին խաղերում «Բարսելոնայի» ցույց տված ֆանտաստիկ խաղը հույսեր է ներշնչում՝ համենայնդեպս ինձ համար, որ Էնրիկեի թիմը կկարողանա դուրս գալ 1/4 եզրափակիչ և ապացուցել, որ առաջին խաղում տեղի ունեցածը պարզապես մարզական անհաջողություն էր:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
23:45/8 մրտ
«Բարսելոնա» — «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ