«Բարսելոնա» – ՊՍԺ: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 16 ապր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների ժամանակն է: Այսօր ուշադրության կենտրոնում «Բարսելոնայի» և «Պարի Սեն Ժերմենի» միջև երկրորդ խաղն է: Անցած շաբաթ կատալոնացիները Փարիզում հաճելի անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից հեռանալով շատ արժեքավոր հաղթանակով: Թեպետ հիմա մրցակցի հարկի տակ խփած գոլերը լրացուցիչ առավելություն չեն տալիս, բայց «Բարսելոնան» շրջեց այս զույգում ուժերի դասավորությունը:

Հասկանալի է, որ 3։2 հաշիվը «Կապտանռնագույններին» ոչինչ չի երաշխավորում: ՊՍԺ-ն իր կազմում բավականափաչ կատարողներ ունի, որոնք կարող են դիմակայություն շրջել: Բնականաբար, այս շարքում առանձնահատուկ է Կիլիան Մբապեն, բայց ես առաջին պլան դուրս կբերեի Ուսման Դեմբելեին: Ֆրանսիացին իր նախկին թիմի դարպասը գրավեց առաջին խաղում, բայց Կատալոնիայի մայրաքաղաքում կայանալիք մրցավեճը գլխավորներից է նրա կյանքում: Դեմբելեն փարիզյան գոլը բուռն նշելուց հետո «ջերմ» ընդունելության կարժանանա Բարսելոնայում, բայց ամեն ինչ կանի տեղի երկրպագուներին կրկին տխրեցնելու համար: Ի դեպ, «Բարսելոնայի» հետ առաջին խաղից հետո ՊՍԺ-ն դաշտ դուրս չի եկել: Լիգա-1-ի՝ «Լորյանի» հետ 29-րդ տուրի հետաձգված խաղը Լուիս Էնրիկեի թիմը կանցկացնի միայն ապրիլի 24-ին: Ֆրանսիայի չեմպիոնն ամենայն լրջությամբ է պատրաստվում ցանկալի ռևանշին:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա Չավիի թիմը ՊՍԺ-ին հաղթելուց հետո Լա լիգայում առավելության հասավ նաև «Կադիսի» նկատմամբ և շարունակում է Մադրիդի «Ռեալի» հետապնդումը: «Ժիրոնայի»՝ «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո «Կապտանռնագույններն» ամրապնդվեցին երկրորդ տեղում և թիկունքից հարվածից առաջիկայում կարող են չվախենալ: Բայց, այս փուլում, անկյունաքարային է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը, որտեղ կատալոնացիները կարող են կիսաեզրափակիչ դուրս գալ առաջին անգամ 2019 թվականից հետո: Այն ժամանակ թիմն Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ «Լիվերպուլից» կրեց իր պատմության ամենածանր պարտություններից մեկը: Չավիի համար օդ ու ջրի պես օգնություն էր Ֆրենկի դե Յոնգի և Պեդրիի վերադարձը: Թեև դեռևս ոչ լավագույն մարզավիճակում, բայց նրանք պատշաճ տեսքի կբերեն «Բարսայի» կիսապաշտպանությունը:

Վստահ չեմ, որ պատասխան խաղն էլ կանցնի շատ գոլերի ուղեկցությամբ: Բայց մոռանանք գոլերի քանակի մասին: «Բարսելոնան» մրցակցի հարձակումը կանգնեցնելու է տարբեր մեթոդներով, այդ թվում՝ կանոնները խախտելով: Կարծում եմ՝ տանտերերի ֆուտբոլիստներն ընդհանուր երեք և ավելի դեղին քարտ կստանան:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/16 ապր
«Բարսելոնա» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ