«Բարսելոնա» — «Օլիմպիակոս»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 18 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բարսելոնա» — «Օլիմպիակոս» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը նվազագույնը չորս անգամ կգրավեն մրցակցի դարպասը։ 

«Բարսելոնան» տանը խաղալու է «Օլիմպիակոսի» հետ։ «Օլիմպիակոսը» Բեսնիկ Հասիի հետ առայժմ առանց միավորների է և 2։5 գոլերի տարբերությամբ։ Դժվար է հասկանալ, թե ինչ կարող է անել «Օլիմպիակոսը» դրսում, բայց թե ինչ կարող է անել տանը, դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց առաջին տնային խաղը ուղղակի անհասկանալի էր։ Հույները տանուլ տվեցին խաղը «Սպորտինգի» հետ։ Իսկ ահա այցելությունը «Կամպ Նոու» հրաշալի հնարավորություն է ինչ-որ մեկի համար մարզաշապիկները փոխանակել Լեո Մեսսիի հետ, տեսնել ուղղակի ֆանտաստիկ «Կամպ Նոու» մարզադաշտը և բաց թողնել չորս գնդակ։

Կարծում եմ, որ «Բարսելոնան» «Աթլետիկոյի» հետ բավական մռայլ խաղից հետո, ինչի պատճառը ոչ միայն հավաքականի խաղերն էին այլ նաև ներքին քաղաքական հարցերը, թիմը կկարողանա «Օլիմպիակոսի» վրա հանել այդ բոլոր խնդիրները և հեշտությամբ մի քանի գնդակ ուղարկել հունական ակումբի դարպասը։ Այս անգամ խաղը կլինի երկրպագուների ներկայությամբ այլ ոչ թե առանց նրանց, ինչպես դա եղավ «Լաս Պալմասի» հետ առաջնությունում։

Հավատում եմ, որ Մեսսին երկու կամ, ով գիտե, միգուցե նաև երեք գնդակ կուղարկի հույների դարպասը։ Որպես խաղադրույք վերցնում եմ «Բարսելոնայի» անհատական տոտալը շատ (3,5)-ից 1,92 գործակցով։ Պետք է Մեսսին հասնել Կրիշտիանու Ռոնալդույի հետևից բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի պայքարում։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Բարսելոնա» - «Օլիմպիակոս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ